- 18/12/2022
Պուտինը պատրաստ է երկար պատերազմի Ուկրաինայում. ՆԱՏՕ-ին
Վլադիմիր Պուտինը պատրաստ է երկար պատերազմի Ուկրաինայում: Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է Bild-ը։
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքով՝ այժմ նշաններ չկան, որ Ռուսաստանի ղեկավարը հրաժարվել է «Ուկրաինան վերահսկելու» նպատակից։ Նա նաեւ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն չպետք է «թերագնահատի Ռուսաստանին»։
Սթոլթենբերգի խոսքով՝ Պուտինը պատրաստվում է Ուկրաինայում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսմանը, դրա համար նա մոբիլիզացվում է և փորձում իր գործընկերներից հնարավորինս շատ զենք ու զինամթերք ձեռք բերել։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարծում է, որ արեւմտյան երկրները պետք է աջակցեն Ուկրաինային զենքի մատակարարումներով, քանի դեռ Պուտինը չի հասկանա, որ «չի կարող հաղթել մարտի դաշտում»։
Պատերազմը, կարծում է Ստոլտենբերգը, կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ, սակայն հակամարտության ցանկացած կարգավորում պետք է ապահովի Ուկրաինայի կարգավիճակը՝ որպես «ինքնիշխան և անկախ պետություն»։