- 18/12/2022
Հիպերձայնային «Ավանգարդ» հրթիռների երկրորդ գունդը մարտական հերթապահություն ստանձնեց
Հիպերձայնային «Ավանգարդ» հրթիռների երկրորդ գունդը մարտական հերթապահություն ստանձնեց Ռազմավարական հրթիռային ուժերի Օրենբուրգի հրթիռային դիվիզիայում:
Հիպերձայնային սահող թեւավոր «Ավանգարդ» հրթիռները մթնոլորտի խիտ շերտերում զարգացնում են 28 մախ (ձայնի 28-ապատիկ, մոտ 7,5 կմ/վրկ) արագություն (հիպերձայնի նվազագույն շեմը 5 մախն է, որին ԱՄՆ-ն դեռ չի հասել)։
Միևնույն ժամանակ, բլոկը մանևրում է անկանխատեսելի հետագծով: Նման ահռելի արագությունն ու մանյովրականությունը գործնականում «Ավանգարդն» անխոցելի են դարձնում ոչ միայն գործող, այլ` հեռանկարային հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերի համար: