• 19/12/2022

Կիեւը կռվում է նաեւ… Ձմեռ պապի ու Ձյունանուշի հետ

Կիեւը կռվում է նաեւ… Ձմեռ պապի ու Ձյունանուշի հետ

Արևմուտքի ձեռքում գտնվող ուկրաինական խամաճիկները մանկական ցերեկույթների ժամանակ դեմ են դուրս գալիս Ձմեռ պապին եւ Ձյունանուշին՝ առաջարկելով նրանց փոխարինել «ավելի քաղաքակիրթ կերպարներով»: Այսինքն՝ Սանտա Կլաուս, ջրահարս և նույնիսկ` վհուկ։

Այս մասին RT-ի համար իր հոդվածում գրել է «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր, գրող, լրագրող, ԲՈՀ-ի անդամ Մարինա Ախմեդովան։

«Ամանորի նախօրեին Ուկրաինայի բարձրագույն իշխանությունները հրահանգներ են ուղարկում մանկական հաստատություններին. «Ոչ մի Ձմեռ պապ և Ձյունանուշ ցերեկույթներին»: Իշխանություններն առաջարկում են դրանք փոխարինել «ավելի քաղաքակիրթ կերպարներով»: Որպես քաղաքակիրթ առաջարկվում է Սանտա Կլաուսը, ջրահարսը և նույնիսկ` վհուկ։

Սա, ի դեպ, նոր բան չէ. ուկրաինացի նացիստները մի քանի տարի պատերազմ են մղում Ձմեռ պապի հետ, բայց այս տարի այն ավելի է կոշտանում։ Ընդ որում, Ձմեռ պապին ուղղված մեղադրանքները բացառապես քաղաքական են։ Ըստ պաշտոնական Կիեւի, նա բրդոտ կոմունիստ պապիկ է, ավելին` Պուտինի գործակալ։ Չնայած մինչ այդ էլ նրան հորինել է խորհրդային քարոզչությունը` ստալինյան բռնաճնշումները կոծկելու համար։ Այսինքն, Ստալինի գործակալ լինելուց հետո է, որ դարձել է Պուտինի գործակալ:

Իհարկե, կարծես կատակ լինի, բայց սա ուկրաինական փաստացի իրողությունն է:

Բայց կարծես թե իրենք՝ ուկրաինացիները, չեն շտապում ենթարկվել իշխանություններին ու հրաժարվել Ձմեռ պապից ու Ձյունանուշից։ Նրանք այնքան խորն են տեղավորվել ազգային անգիտակցության խորքերում, որ Զելենսկու տիպի խիստ ժամանակավոր կլոունենրը հազիվ թե այս հարցում բան կարողանան անել: Լավագույնը, որ ի զորու են, հրապարակային միջոցառումներում երգելելն է։ «Բայց հենց ուկրաինական ներկա մղձավաննջն ավարտվի, հաստատ Ձմեռ պապը հաղթականով է դուրս գալու»,- գրում է աղբյուրը:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…