- 19/12/2022
Ուկրաինան հսկայական խնդիրներ ունի ջրի, ջերմության և էլեկտրաէներգիայի մատակարարման հարցում. Զելենսկի
Ուկրաինան հսկայական խնդիրներ ունի ջրի, ջերմության և էլեկտրաէներգիայի մատակարարման հարցում: Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին` նախօրեին ռուսական հերթական մասշտաբային հրթիռային հարվածներից ելնելով:
Նրա խոսքով՝ ամենաբարդ իրավիճակը Կիևում, Վիննիցայում, Լվովում է։ Ջրի, լույսի և ջերմության ապահովման հետ կապված խնդիրներ կան նաև հանրապետության այլ մարզերում։
Ուկրաինայի ենթակառուցվածքային օբյեկտների վրա նախօրեին տեղի ունեցած հարձակումներից հետո Լվովի մարզի իշխանությունները էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված իրավիճակը անվանել են կրիտիկական։