- 20/12/2022
ԱՄՆ-ն սպասում է «տհաճ անակնկալ ռուսների կողմից» Կիև Patriot-ներ մատակարարելու դեպքում
Ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հնարավոր մատակարարումները Ուկրաինա ռուս մասնագետներին թույլ կտան դրանք «մոտից» ուսումնասիրել մարտական պայմաններում, գրում է խորվաթական Advance թերթի սյունակագիր Անտուն Ռոչան։
«Երբ այդ զենիթահրթիռային համակարգերը հայտնվեն Ուկրաինայում, ռուսական ուժերի առաջնահերթությունը կլինի դրանք ոչնչացնելը։ Բացի այդ, նրանք կփորձեն որոշ մանրամասներ պարզել նրանց մասին։ Ամերիկացիներին, իհարկե, ոչ մի կերպ չի բավարարում նման ուսումնասիրությունը «մոտիկից», նշում է հեղինակը։
Հոդվածագրի կարծիքով՝ այս տիպի հակաօդային պաշտպանության համակարգերն իրենց յուրահատկության պատճառով արդյունավետ են, օրինակ, մեկ ռազմաբազա պաշտպանելու համար, բայց դժվար թե կարողանան ծածկել Կիևի նման մեծ մետրոպոլիան։ Սաուդյան Արաբիայում ամերիկյան Patriot-ները լավ հանդես չեն եկել Եմենի հութիների հետ հրթիռային մենամարտերի ժամանակ, հիշեցրել է Ռոչան։
Լրագրողի կարծիքով՝ ՀՕՊ համակարգերի մատակարարումը ավելի շուտ կցուցադրի Վաշինգտոնի հավատարմությունը Կիեւին, քան կդառնա ռազմական գործողություններում շրջադարձային պահ: Փոխարենը, դրանց տեղնիկական գաղտնի տվյալները կհայտնվեն ռուսների ձեռքին, որն ԱՄՆ-ի համար կդառնա լրջագույն խնդիր: