• 21/12/2022

ՌԴ-ն հիմնավորապես կլուծի Լաչինի միջանցքի հարցը. ռազմական վերլուծաբան

ՌԴ-ն հիմնավորապես կլուծի Լաչինի միջանցքի հարցը. ռազմական վերլուծաբան
«Լաչինի միջանցքի հարցը պետք է հիմնավորապես լուծվի. օրինակ՝ այնպես, ինչպես Իսրայելում։ Ցանկապատով ամրացնել և անցակետեր տեղադրել, որպեսզի ամեն տեսակ «բնապահպաններ» դրանով ելումուտ չանեն»,- կարծում է ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը։
Սերոբ Օհանյանի «Позиция» հաղորդման շրջանակներում տված հարցազրույցի ընթացքում Լեոնկովը նշել է, որ եթե Ադրբեջանը բանակցությունների փոխարեն շարունակի իր անօրեն քայլերը՝ շրջափակելով Արցախը, ապա միջանցքը պետք է ապաշրջափակվի ռադիկալ ​​մեթոդներով։

«Ռուսաստանը գիտի, թե ինչպես դա անել», – հավելել է Լեոնկովը:
Նրա կարծիքով, Ռուսաստանը կսկսի ավելի ակտիվ գործել միջանցքի բացման ուղղությամբ, երբ հումանիտար իրավիճակը դառնա կրիտիկական։