• 21/12/2022

Ումի՞ց պետք է ավելի շատ վախենալ. Նիկոլը ստիպված է կողմնորոշվել

Ումի՞ց պետք է ավելի շատ վախենալ. Նիկոլը ստիպված է կողմնորոշվել

Դեկ­տեմ­բե­րի 16-ի վաղ ա­ռա­վո­տյան Ռու­բեն Վար­դա­նյանն ազ­դա­րա­րեց, որ Ար­ցա­խի գա­զա­մա­տա­կա­րա­րու­մը վե­րա­կանգն­վել է, եւ որ մեծ հա­վա­նա­կա­նու­թյամբ օր­վա ըն­թաց­քում նա­եւ կբաց­վի Լա­չի­նի մի­ջանց­քը: Սա­կայն ե­րեկ­վա դրու­թյամբ մի­ջանց­քը շա­րու­նա­կում էր փակ մնալ: Ա­ռա­ջին հար­ցը, որ դրա­նից բխում է, հե­տե­ւյալն է՝ մի՞թե Վար­դա­նյա­նը սխալ­վել էր եւ ցան­կա­լին ներ­կա­յաց­րեց ի­րա­կա­նու­թյան տեղ:

Ե­ՐԵՔ Ա­ՌԱՋ­ՆԱ­ՅԻՆ ՀԵ­ՏԱ­ԽՈՒ­ԶՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ ՂԵ­ԿԱ­ՎԱՐ­ՆԵ­ՐԻ ԱՅ­ՑԸ ՀԱ­ՅԱՍ­ՏԱՆ

Նման է, որ Վար­դա­նյա­նը ճա­նա­պար­հը բա­ցե­լու մա­սին նա հստակ տե­ղե­կու­թյուն ու­ներ եւ, ըստ ա­մե­նայ­նի, առն­վազն ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ­նե­րից, ե­թե ոչ նրանց վե­րա­դաս­նե­րից: Այ­սինքն, որ կար նման պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն, եւ դրա վկա­յու­թյունն էլ գա­զա­մա­տա­կա­րար­ման վե­րա­կանգ­նումն էր: Ա­վե­լին, տե­ղի աղ­բյուր­նե­րից կա նա­եւ տե­ղե­կու­թյուն, որ ա­զե­րի «բնա­պահ­պան­նե­րը» ի­րոք այդ օր­վա ա­ռա­վո­տյան «վեշ-մե­շոկ­նե­րը» հա­վա­քել եւ պատ­րաստ­վում է­ին հե­ռա­նալ: Բայց ա­հա ա­մեն ինչ մի­ան­գա­մից կանգ ա­ռավ, եւ ճա­նա­պար­հը մնում է փակ: Այ­սինքն, ե­թե նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան մա­սին այդ քիչ կաս­կած­ներ հա­րու­ցող վար­կա­ծը հա­մա­պա­տաս­խա­նում է ի­րա­կա­նու­թյա­նը, ա­պա նշա­նա­կում է, որ դեկ­տեմ­բե­րի 16-ի կե­սօ­րից հե­տո ինչ-որ բան տե­ղի ու­նե­ցավ, դրա ար­դյուն­քում ինչ-որ բան փոխ­վեց, նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյունն էլ չե­ղարկ­վեց կամ հե­տաձգ­վեց:

Այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի աչ­քի ընկ­նող թե­րեւս մի­ակ ի­րա­դար­ձու­թյու­նը, ո­րը կա­րող էր ցան­կա­ցած բնույ­թի եւ մա­կար­դա­կի գոր­ծըն­թա­ցի վրա իր է­ա­կան ազ­դե­ցու­թյու­նը թող­նել, թե­րեւս մի­այն Մեծ Բրի­տա­նի­ա­յի գաղտ­նի հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յու­թյան՝ Mi 6-ի ղե­կա­վար Ռի­չարդ Մու­րի այցն էր Հա­յաս­տան:

Հաս­կա­նա­լու հա­մար, թե խոսքն ին­չի մա­սին է, նախ հի­շեց­նենք այս պարզ փաս­տը: Աշ­խար­հում գո­յու­թյուն ու­նեն մի քա­նի երկր­նե­րի հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յու­թյուն­ներ, ո­րոն­ցից հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նում շատ բան է կախ­ված: Դրան­ցից ա­մե­նա­ա­ռա­ջին պլա­նում են, նա­եւ ի հա­շիվ հսկա­յա­կան փոր­ձի եւ տե­ղե­կատ­վու­թյան հզոր բա­զա­յի, ա­մե­րի­կյան, ռու­սա­կան ար­տա­քին հե­ռա­խու­զու­թյուն­նե­րը, եւ, ի­հար­կե, նա­եւ բրի­տա­նա­կան Mi 6-ը: Հա­մե­մա­տու­թյան հա­մար նշենք, որ,

օ­րի­նակ, չի­նա­կան կամ իս­րա­յե­լյան հե­տա­խու­զու­թյուն­նե­րը, ո­րոնք է­լի լի­նե­լով մի­ան­գա­մայն հզոր, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, նշված ե­ռյա­կից մի փոքր հետ են ըն­կած՝ չու­նե­նա­լով նշված ե­ռյա­կի դա­րա­վոր փոր­ձը:

Այս­պի­սով, կա­րող ենք նախ ֆիք­սել մեկ պարզ փաստ. մինչ այս, ե­թե չենք սխալ­վում, Mi 6-ի եւ ոչ մի ղե­կա­վար Հա­յաս­տան չի այ­ցե­լել, եւ ե­թե Մու­րը այ­ցե­լեց, ա­պա մի­այն այդ փաս­տը նշա­նա­կում է, որ այդ այցը, գլո­բալ տե­սան­կյու­նից, ու­ներ ար­տա­կարգ մեծ կա­րե­ւո­րու­թյուն: Հա­մե­մա­տու­թյան հա­մար հի­շեց­նենք, որ ամ­ռանն էլ, նույն­պես պատ­մու­թյան մեջ ա­ռա­ջին ան­գամ, Հա­յաս­տան այ­ցե­լեց ա­մե­րի­կյան հե­տա­խու­զու­թյա­ն ԿՀՎ-ի ղե­կա­վար Ո­ւի­լյամ Բերն­սը, իսկ դրա­նից հաշ­ված օ­րեր անց՝ Ռու­սաս­տա­նի ար­տա­քին հե­տա­խու­զու­թյան ծա­ռա­յու­թյան տնօ­րեն Սեր­գեյ Նա­րիշ­կի­նը: Այ­սինքն, այս կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Հա­յաս­տան են այ­ցե­լել  հա­մաշ­խար­հա­յին հե­տա­խու­զա­կան է­լի­տա­յի ե­ռյա­կի ղե­կա­վար­նե­րը: Սա ար­դեն ոչ թե պար­զա­պես ար­տա­ռոց է, այլ պարզ խո­սում է մի­գու­ցե մեզ հա­մար ծայ­րա­հեղ վտան­գա­վոր մեկ փաս­տի մա­սին. Հա­յաս­տա­նը, բնա­կա­նա­բար, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քի պատ­ճա­ռով, նե­րառ­ված է այն­պի­սի մասշ­տա­բա­յին խա­ղե­րի, հաշ­վարկ­նե­րի մեջ, որ ա­ռանց­քա­յին հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րը ոչ թե նույ­նիս­կ ակ­տիվ գոր­ծում են այս ուղ­ղու­թյամբ, այլ գոր­ծում են նա­եւ ա­ռա­ջին դեմ­քե­րի մա­կար­դա­կով:

Թե ին­չի մա­սին է խոս­քը, ընդ­հան­րա­կան ի­մաս­տով, ի­հար­կե, հաս­կա­նա­լի է. Հա­յաս­տա­նի նկատ­մամբ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղու­թյան: Սա­կայն դա դե­տա­լա­յին ի՞նչ տեսք ու­նի, դա ար­դեն հաս­կա­նալ է պետք:

MI6-Ի Ա­ԿԱՆՋ­ՆԵ­ՐԸ

Այն, որ հենց Ռի­չարդ Մու­րի այցն էր, որ Լա­չի­նում ի­րա­վի­ճակ փո­խեց, թե­րեւս կաս­կա­ծի տե­ղիք չի տա­լիս: Իսկ դա նշա­նա­կում է, որ Լա­չի­նի մի­ջանց­քի շուրջ այս պա­հին ստեղծ­վել է մի ֆոն, որն ուղ­ղա­կի­ո­րեն կա­րող էր ազ­դել հի­շա­տակ­ված գլո­բալ նպա­տա­կի՝ Հա­յաս­տա­նի նկատ­մամբ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղու­թյան հար­ցի վրա:

Նկա­տենք նա­եւ, որ այս տրա­մա­բա­նու­թյունն էր դրված նա­եւ հե­ղի­նա­կա­վոր քա­ղա­քա­գետ Եվ­գե­նի Սա­տա­նովս­կու մեկ­նա­բա­նու­թյան հիմ­քում՝ կապ­ված Լա­չի­նի մի­ջանց­քի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հետ: Սկսե­լով փաս­տից, որ մի­ջանց­քը փա­կած «բնա­պահ­պան­նե­րից» ո­մանք կրել եւ ցու­ցադ­րել են «Գորշ գայ­լե­րի՝ դե ֆակ­տո նա­ցիս­տա­կան ​​կազ­մա­կեր­պու­թյան տար­բե­րան­շան­նե­րը», Սա­տա­նովս­կին հի­շեց­նում է, որ Թուր­քի­ա­յի տար­բեր օ­ղակ­նե­րի ֆի­նան­սա­վոր­մամբ այդ կազ­մա­կերպությունը այ­սօր տա­րած­ված է նա­եւ Ադր­բե­ջա­նում: Դրան էլ գու­մա­րած, փաս­տը, որ. «Թուր­քե­րը վեր­ջա­պես ի­րենց թեւի տակ ա­ռան Ադր­բե­ջա­նը: Այս­տեղ պատ­րանք­ներ չպետք է լի­նեն, օ­րի­նակ՝ բա­նակն այ­սօր վե­րա­կազ­մա­վոր­վե­լու է թուր­քա­կան ձե­ւով՝ կոնկ­րետ կեն­սագ­րու­թյամբ թուրք գե­նե­րա­լի կող­մից»: Այս­պի­սով ակ­նար­կե­լով, որ Լա­չի­նի մի­ջանց­քի մի­ջա­դե­պը հա­զիվ թե տե­ղի ու­նե­նար ա­ռանց Ան­կա­րա­յի «դաբ­րո­յի», Սա­տա­նովս­կին նա­եւ հի­շեց­նում է, որ մի շարք կոնկ­րետ դեպ­քե­րում, օ­րի­նակ՝ Ղա­զախս­տա­նում այս տա­րեսկզ­բին տե­ղի ու­նե­ցած հե­ղաշրջ­ման փոր­ձի հե­տեւում «կանգ­նած է­ին ոչ մի­այն թուր­քա­կան, այլ նա­եւ բրի­տա­նա­կան հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րը: Mi 6 – մեծ բա­րեւ»: Իսկ սա պարզ ակ­նարկ է, որ Հա­յաս­տա­նի շուրջ զար­գա­ցող ներ­կա ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հա­մա­տեքս­տում եւս պետք է թուր­քա­կա­նից զատ, փնտրել նա­եւ Mi6-ի հետ­քը, եւ, հաշ­վի առ­նե­լով նա­եւ Մու­րի անձ­նա­կան սերտ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Թուր­քի­ա­յի հետ, աս­վածն էլ ա­վե­լի ի­րա­տե­սա­կան է դառ­նում: Ի­հար­կե, նա­եւ հաշ­վի առ­նե­լով ինչ­պես Մու­րի այս այ­ցը, այն­պես էլ այն, որ նույն Mi6-ի ղե­կա­վա­րը մի­ջանց­քը փակ­վե­լու հենց հա­ջորդ օրն ըն­դու­նեց Նի­կո­լի ԱԽՔ Ար­մեն Գրի­գո­րյա­նին:

Բայց ե­թե ըն­դու­նենք, որ Լա­չի­նի մի­ջանց­քը փա­կե­լը Բա­քու-Անկա­րա- Mi6 հա­մա­տեղ օ­պե­րա­ցի­ա­յի շրջա­նակ­նե­րում էր՝ միտ­ված Ար­ցախն Ադր­բե­ջա­նի վե­րահս­կո­ղու­թյան տակ դնե­լուն եւ դրա­նով ռու­սա­կան զոր­քե­րի դուրսմղ­մա­նը, ա­պա Մու­րի ին­չի՞ն էր պետք Հա­յաս­տան գա­լը. մի­ջանց­քը փակ էր, օ­պե­րա­ցի­ան զար­գա­նում էր, մնում էր Լոն­դո­նում հան­գիստ նստել եւ սպա­սել ար­դյունք­նե­րին: Չնա­յած՝ չմո­ռա­նանք, որ Մու­րը ե­կավ այն պա­հին, երբ նախ՝ ա­զե­րի­նե­րը գա­զը բա­ցե­ցին, ա­պա տա­րած­վեց խո­սակ­ցու­թյու­նը, որ բաց­վում է նա­եւ ճա­նա­պար­հը: Իսկ դա նշա­նա­կում էր, որ օ­պե­րա­ցի­ան սկսել էր ձա­խող­վել, եւ պետք էր Մու­րի անձ­նա­կան մի­ջամ­տու­թյու­նը:

Ել­նե­լով նրա­նից, որ Ար­ցա­խի գա­զա­մա­տա­կա­րա­րու­մը վե­րա­կանգն­վեց, եւ Վար­դա­նյա­նի մա­կար­դա­կով խոս­վում էր նա­եւ ճա­նա­պար­հը բա­ցե­լու մա­սին, ի­րոք նման է, որ օ­պե­րա­ցի­ան ձա­խող­մա­նը մոտ էր, եւ այս տե­սան­կյու­նից Մու­րի մի­ջամ­տու­թյու­նը տրա­մա­բա­նա­կան էր: Բայց այդ դեպ­քում նա պետք է Ա­լի­ե­ւին հետ պա­հեր ռուս­նե­րի հետ հա­մա­ձայ­նու­թյու­նից, եւ այս­տեղ Նի­կո­լը պետք է որ դեր չու­նե­նար: Այդ դեպ­քում ին­չո՞ւ Մուրն այ­ցե­լեց Նի­կո­լին եւ ոչ թե Ա­լի­ե­ւին:

ԿՈՂՄ­ՆՈ­ՐՈՇ­ՎԵ­ԼՈՒ ՊԱ­ՀԸ

Բայց ար­դյոք տե­ղի՞ն է տա­րած­ված այն տե­սա­կե­տը, թե մի­ջանց­քի հար­ցը մի­այն ռուս-ազե­րի­ա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րի օ­բյեկտ է, ու այս­տեղ Նի­կո­լը դեր չու­նի: Նախ, Լա­չի­նի մի­ջանց­քի փա­կե­լը Ա­լի­եւն ակն­հայ­տո­րեն կա­պում է Նա­խի­ջե­ւա­նի հետ կա­պի ու­ղի­նե­րի գոր­ծարկ­ման գոր­ծըն­թա­ցի ձա­խո­ղում­նե­րի հետ: Ընդ ո­րում, նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րում, թե­եւ Նա­խի­ջե­ւա­նի հետ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի առն­չու­թյամբ օգ­տա­գործ­ված չէ «մի­ջանցք» տեր­մի­նը, սա­կայն հիմ­նա­կան շա­րադ­րան­քը ի­մաս­տա­յին տե­սան­կյու­նից շատ նման է Լա­չի­նի մի­ջանց­քի մե­խա­նիզ­մին: Այդ թվում, որ գոր­ծե­լու է ռու­սա­կան վե­րահս­կո­ղու­թյուն: Նի­կոլն այս հար­ցում իր մեկ­նա­բա­նու­թյունն ու­նի, ու հար­ցը տե­ղից այդ­պես էլ չի շարժ­վում: Այն տպա­վո­րու­թյունն է, որ Ա­լի­ե­ւը հենց այդ հան­գա­մանքն էլ դրել է մի­ջանց­քը փա­կե­լու ներ­կա բանակ­ցու­թյուն­նե­րի հիմ­քում, այ­սինքն՝ Մոսկ­վա, ա­պա­հո­վիր, որ Նի­կոլն իր իսկ ստո­րագ­րած փաս­տաթղ­թի հա­մա­ձայն՝ հա­մա­ձայն­ի Մեղ­րի­ում ռու­սա­կան վե­րահս­կո­ղու­թյան այն­պի­սի մե­խա­նիզ­մի, ո­րը գոր­ծում է նա­եւ Լա­չի­նի մի­ջանց­քում, հա­կա­ռակ դեպ­քում մենք ճա­նա­պար­հը չենք բա­ցի: Եվ ե­թե Նի­կոլն այդ տար­բե­րակն ըն­դու­նի, ա­պա դա է­ա­պես կթու­լաց­նի Ա­լի­ե­ւի դիր­քե­րը՝ Պու­տի­նի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րում:

Մյուս կող­մից էլ, հին խո­սակ­ցու­թյուն­ներ չեն, որ հենց Մեղ­րի­ի ճա­նա­պարհ­նե­րի ռու­սա­կան վե­րահս­կո­ղու­թյունն է, որ անգ­լո­ա­մե­րի­կա­ցի­նե­րի ա­մե­նա­ան­ցան­կա­լի սցե­նարն է: Եվ ե­թե ըն­դու­նենք, որ Նի­կոլն այս փու­լում այլ տար­բե­րակ չի տես­նում, քան այդ դրույ­թի հետ հա­մա­ձայն­ե­լը, ա­պա Մու­րի այս այ­ցը դրա­նով իր տրա­մա­բա­նու­թյան մեջ կընկ­նի. պետք է Նի­կո­լին հետ պա­հել նման հա­մա­ձայ­նու­թյուն տա­լուց: Ա­ռա­վել եւս, որ այդ խնդրի լու­ծու­մը նկա­տե­լի­ո­րեն կազ­դի նա­եւ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ռու­սա­կան տար­բե­րա­կի ա­ռա­ջըն­թա­ցի վրա: Այ­սինքն, նման փաս­տա­թուղ­թը կա­րող է նա­եւ դեկ­տեմ­բե­րի 28-ին Սանկտ Պե­տեր­բուր­գում ծրագր­ված ԱՊՀ երկր­նե­րի ոչ պաշ­տո­նա­կան գա­գա­թա­ժո­ղո­վում, ա­վե­լի կոնկ­րետ՝ այդ ա­ռի­թով հնա­րա­վոր Պու­տին-Ալի­եւ-Փա­շի­նյան նոր ե­ռա­կողմ հան­դիպ­ման օ­րա­կար­գում դրվել:

Դա կանխելու համար Մու­րը կարող էր Ե­րե­ւան հասնել:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ