• 21/12/2022

Չինաստանը պատրաստ է մերձենալ Ռուսաստանի հետ. Սի Ծինփին

Չինաստանը պատրաստ է մերձենալ Ռուսաստանի հետ. Սի Ծինփին

Չինաստանի իշխանությունները պատրաստ են սերտ համագործակցության և Ռուսաստանի հետ մերձեցման՝ հանուն ավելի արդար գլոբալ կառավարման։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Չինական կողմը պատրաստ է մերձենալ Ռուսաստանի հետ և մշտապես առաջ տանել մեր երկկողմ հարաբերությունները դեպի նոր դարաշրջան», – Սի Ցզինպինի խոսքերը մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Ինչպես նշել է Չինաստանի ղեկավարը, վերջին 10 տարիների ընթացքում Չինաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դիմակայել են բազմաթիվ փորձությունների՝ կապված միջազգային իրավիճակի փոփոխությունների հետ։ Նա մանրամասնել է, որ Պեկինը և Մոսկվան «անփոփոխ կերպով ապահովում են բարձր մակարդակի երկկողմ շփումների ներդաշնակ և կայուն զարգացումը»։

«Նոր դարաշրջանում չին-ռուսական համապարփակ ռազմավարական գործընկերության ձևավորումը Չինաստանի և Ռուսաստանի Դաշնության ընտրությունն է՝ հաշվի առնելով նրանց ազգային առանձնահատկությունները և երկարաժամկետ ռազմավարական շահերը»,- հավելել է Սի Ցզինպինը։

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…