• 22/12/2022

ՌԴ-ԱՄՆ բոլոր գաղտնի պայմանավորվածությունները զրոյացան

ՌԴ-ԱՄՆ բոլոր գաղտնի պայմանավորվածությունները զրոյացան

ԱՄՆ-ը 1,85 միլիարդ դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն է հատկացնում Ուկրաինային, ներառյալ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը: Այս մասին պաշտոնապես հայտարարել է Սպիտակ տունը:

Ասել, թե Patriot-ի մի քանի միավոր` իր միլիոնավոր դոլար արծողությամ հրթիռներով հանդերձ, Ուկրաինայում որակ կփոխի, միամտություն է: Ավելին, այդ զինատեսակը կարող է հիմա շարքային ուկրաինացիների մոտ հույսեր առաջացնել, սակայն ռուսական հրթիռների առաջին իսկ խոցումներից հետո հաջորչդած հուսախաբությունն ավելի բարդ ներքին իրավիճակ առաջ կբերի Ուկրաինայում, քան հիմա կա:

Սակայն Patriot-ներ տալը այլ բնույթի փոփոպխություն է առաջ բերում: Սա այն զինատեսակներից մեկն է, որը ՌԴ-ն համարում է «կարմիր գիծ»: Եվ երբ Սպիտակ տունը, չնայած բազում նախազգուշացումներին ,որոշեց հատել այդ գիծը, ապա դա նշանակում է հետեւյալը:

Առաջին, ՌԴ-ԱՄՆ բոլոր նախկին գաղտնի պայմանավորվածությունները, այդ թվում` Սալիվանի առաջարկած բանակցային բանաձեւը, որի հիման վրա ռուսական ուժերն առանց կռվի լքեցին Դնեպրի աջ ափը, սրանով չեղարկվում են:

Երկրորդ, Մոսկվան կարող է սրանով ֆիքսել, որ ԱՄՆ-ի հետ որեւէ բան պայմանավորվելը ռեալ չէ, «կգցեն»:

Երրորդ, այս իրավիճակը ֆիքսում է, որ ուկրաինական պատերազմը տեղափոխվում է որակական միանգամայն այլ փուլ, որի ժամանակ ռուսները կարող են անցնել ավելի «ծանր» զինատեսակների` զանգվածային ռմբակոծություններից սկսած, մինչեւ տակտիկական միջուկային հարված:

Չորրորդը, սրանով Բայդենը եւս մեկ մեծ քայլ արեց գլոբալ Արմագեդոնին ընդառաջ:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…