- 22/12/2022
Գեներալ Սուրովիկինի երկու որոշումն Ուկրաինայի զրկեց հարձակման հնարավորությունից. ռազմական վերլուծաբան
Սերգեյ Սուրովիկինի երկու որոշումները Ուկրաինայի զինված ուժերին զրկել են հարձակման հնարավորությունից։ Նման կարծիք է հայտնել ռազմական վերլուծաբան Յուրի Պոդոլյակը։
Նրա խոսքով, ՀՌՕ-ի գոտում ռուսական զորքերի խմբի հրամանատար գեներալ Սուրովիկինը փոխել է հատուկ գործողության անցկացման եղանակը։ Բացի Ուկրաինայի էներգետիկ կառուցվածքին հաջող հարվածներից, նա ստեղծեց պաշտպանության լուրջ գծեր և բարելավել զինված ուժերի տարբեր ճյուղերի փոխգործակցությունը։
«Վերջապես ամենուր սկսել են փորվել պաշտպանության լուրջ գծեր։ Նախկինում դա այդպես չէր, ինչը օգնեց հակառակորդին կտրել այն ժամանակ ցրված դասավորված մեր շարքերը և հասնել արդյունքի։ Եվ հիմա մենք թշնամուն զրկում ենք ընդհանրապես ինչ-որ բան անելու հնարավորությունից»,- ասել է Պոդոլյակը` «Ցարգրադին» տված հարցազրույցում։
Ռազմական դիտորդը կարծում է, որ այս որոշումներն արդեն իսկ բանակին տվել են անհրաժեշտ արդյունքները։ Պաշտպանության գծերի ամրապնդումից բացի, Պոդոլյական նշել է, որ Սուրովիկինի գալուստով վերացել են բանակի տարբեր ճյուղերի փոխգործակցության հետ կապված խնդիրները։