- 22/12/2022
Զելենսկին չի կարողացել հասնել ԱՄՆ կատարած այցի հիմնական նպատակին. The Washington Post
Զելենսկին չի կարողացել հասնել ԱՄՆ կատարած այցի հիմնական նպատակին և հարձակողական գործողությունների համար ավելի ժամանակակից զինատեսակներ ձեռք բերել, գրում է The Washington Post-ը։
Հրատարակությունը կարծում է, որ երկու պետությունների ղեկավարների բանակցությունների նպատակները տարբեր են եղել։ Այսպիսով, Զելենսկու նպատակն էր հաջորդ տարի ստանալ «ավելի հզոր զենքեր և մեծացնել Ուկրաինայի կարողությունը խոշոր հարձակողական գործողություններ սկսելու համար»։
«Գրեթե ոչ մի ցուցում չկար, որ նա հաջողության հասավ, գոնե կարճաժամկետ հեռանկարում»,- ընդգծում են հոդվածի հեղինակները։ Իր հերթին, Վաշինգտոնի վարչակազմը անհամբեր սպասում էր «քննարկել, թե ինչ է մտածում [Զելենսկին] դիվանագիտության մասին», – թերթին ասել է Սպիտակ տան աղբյուրը: