- 23/12/2022
Պուտինի գերզենքը գրեթե պատրաստ է մարտի. New York Post
Ռուսաստանը նոր զինատեսակ ունի՝ RS-28 «Սարմատ» բալիստիկ հրթիռը։ Այն գրեթե պատրաստ է մարտի: Այս մասին գրում է New York Post-ը։
«Հրթիռը, որը Ռուսաստանում ստացել է RS-28 «Սարմատ», իսկ ՆԱՏՕ-ում` չարագուշակ Սատանան 2 անվանումը, <…> գրեթե պատրաստ է տեղակայման: <…> Ռուսաստանի Դաշնությունում «Սարմատը» կոչվում էր գերզենք»,- գրում են նյութի հեղինակները։
Նշվում է, որ հրթիռը նախատեսված է 15 միջուկային մարտագլխիկների համար։ Հրթիռն աշխատում է հեղուկ վառելիքով և պատկանում է «գերծանր» կատեգորիային։ Զենքն այս տարվա ապրիլին արդեն անցել է բոլոր անհրաժեշտ փորձարկումները։
Ի դեպ, արդեն փաստվել է, որ ««Սարմատ»-ներն արդեն իսկ տեղակայվում են, մասամբ` տեղակայված են արձակման շարժական եւ հորային համակարգերում: Կարծես թե New York Post-ը մի փոքր ուշացել է, բայց դա հազիվ թե պատահական լինի:
Նաեւ, որ ամերիկացիները սկսել են խոսել Պուտինի հետ Բայդենի հանդիպման ցանկության մասին: Ճիշտ է, նաեւ նախապայմաններով, բայց դա էլ երեւի երկար չտեւի: