Սանկտ Պետերբուրգում «խաղաղության պայմանագիր» կարո՞ղ է կնքվել

Սանկտ Պետերբուրգում «խաղաղության պայմանագիր» կարո՞ղ է կնքվել

Սանկտ Պե­տեր­բուրգ Նի­կո­լին սպաս­վող այ­ցի (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=244560&l=am) պաշ­տո­նա­կան ա­ռի­թը ԱՊՀ ան­դամ երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րի ոչ ֆոր­մալ գա­գաթ­ա­ժո­ղովն է: Բայց նա­եւ դժվար չէ կռա­հել, որ հենց այդ այ­ցի շրջա­նակ­նե­րում էլ կլի­նեն Պու­տի­նի ու Ա­լի­ե­ւի հետ ե­ռա­կողմ բա­նակ­ցու­թյուն­նե­րը, ու կար­ծես թե հենց դրանց շրջա­նակ­նե­րում էլ կո­րոշ­վի նա­եւ Լա­չի­նի մի­ջանց­քի ճա­կա­տա­գի­րը: Կլի­նե՞ն այդ բա­նակ­ցու­թյու­նն­երը պաշ­տո­նա­կան. վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազ­մի լրատ­վու­թյան եւ հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի վար­չու­թյան պետ Ար­մեն Խա­չատ­րյա­նը, պա­տաս­խա­նե­լով հար­ցին, թե նա­խա­տես­վո՞ւմ է երկ­կողմ կամ ե­ռա­կողմ հան­դի­պում Հա­յաս­տա­նի, Ռու­սաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ա­ռաջ­նորդ­նե­րի մի­ջեւ, պա­տաս­խա­նեց. «Դե­ռեւս նման օ­րա­կարգ չկա»: Այ­սինքն, չի հաս­տա­տում եւ չի էլ բա­ցա­ռում: Դա նշա­նա­կում է, որ դեռ կան «անտե­սա­նե­լի» քննար­կում­ներ, ո­րի ար­դյուն­քում էլ պաշ­տո­նա­կան ե­ռա­կողմ հան­դիպ­ման մա­սին ո­րո­շում կլի­նի:

Թե ինչն է այս պա­հին այդ ո­րոշ­ման հա­մար ա­ռաջ­նա­յին, կա­րե­լի է կռա­հել կա­ռա­վա­րու­թյան նիս­տում Նի­կո­լի ե­րեկ­վա հայ­տա­րա­րու­թյու­նից. «Պետք է ա­սեմ, որ Հա­յաս­տանն Ադր­բե­ջա­նին է փո­խան­ցել խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի շուրջ իր ա­ռա­ջարկ­նե­րը, եւ մենք պատ­րաստ ենք ստո­րագ­րել այդ բո­վան­դա­կու­թյամբ պայ­մա­նա­գի­րը: Հույս ու­նեմ, որ Ադր­բե­ջա­նի ար­ձա­գան­քը եւս դրա­կան կլի­նի»: Թե կոնկ­րետ ինչ, ա­պա ըստ նրա՝ հայ­կա­կան կող­մը դե­ռեւս ա­միս­ներ ա­ռաջ Ադր­բե­ջա­նին է փո­խան­ցել սահ­մա­նա­զատ­ման եւ սահ­մա­նա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րով հանձ­նա­ժո­ղո­վի հե­տա­գա աշ­խա­տանք­նե­րի հետ կապ­ված իր ա­ռա­ջարկ­նե­րը, սա­կայն մինչ օրս պա­տաս­խան չենք ստա­ցել: Նա­եւ, որ ա­միս­ներ ա­ռաջ Ադր­բե­ջա­նին է փո­խան­ցել սահ­մա­նա­յին անվ­տան­գու­թյան ե­րաշխա­վոր­ման մա­սին իր ա­ռա­ջարկ­նե­րը: Վեր­ջա­պես. «ՀՀ-ն Ադր­բե­ջա­նին է փո­խան­ցել տա­րա­ծաշր­ջա­նա­յին կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի վե­րա­բաց­ման վե­րա­բե­րյալ իր ա­ռա­ջարկ­նե­րը եւ պատ­րաստ է այդ ճա­նա­պար­հով գնալ հար­ցի ան­հա­պաղ լուծ­ման…»: Այն տպա­վո­րու­թյունն է, որ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի մա­սին ա­ռա­ջարկ­ներն այս օ­րե­րին են փո­խանց­վել, եւ ե­թե այդ­պես է, ա­պա նշա­նա­կում է, որ հենց այս­տեղ է ա­մե­նա­ա­ռանց­քա­յին թե­ման:

Ամ­բողջ խնդիրն այն է, թե ի՞նչ սխե­մա է փո­խան­ցել Նի­կո­լը: Այն տար­բե­րա­կը, ո­րը նա ժա­մա­նա­կին դրել էր շրջա­նա­ռու­թյան մեջ՝ Հայաս­տա­նի սու­վե­րեն տա­րած­քի եւ ար­տա­քին վե­րահս­կո­ղու­թյան բա­ցառ­ման մա­սին, ակն­հայ­տո­րեն գնաց ար­գե­լակ­ման: Հի­շեց­նենք, որ նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րում հենց Նի­կոլն է իր ստո­րագ­րու­թյու­նը դրել մի փաս­տաթղ­թի տակ, ո­րը սահ­մա­նում է նաեւ, որ Ադր­բե­ջա­նից՝ Նա­խի­ջե­ւան՝ «Տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցու­թյուն­նե­րի վե­րահս­կո­ղու­թյունն ի­րա­կա­նաց­նում է Ռու­սաս­տա­նի ԱԴԾ սահ­մա­նա­պահ ծա­ռա­յու­թյու­նը»: Եվ ա­հա, թեեւ 9-րդ եւ 6-րդ կետերի որոշ առանձնահակտությունների,  Ա­լի­ե­ւը պնդում է, որ 9-րդ կետը նույն բանն է, ինչ 6-րդ կե­տով սահ­ման­ված­ը: Այ­սինքն, որ ռուս­նե­րը Լա­չի­նի մի­ջանց­քում եւ Նա­խի­ջե­ւան տա­նող ճա­նա­պար­հին պետք է ի­րա­կա­նաց­նեն «վե­րահս­կո­ղու­թյուն», որը չկա ու չկա:

Նի­կո­լը, կրկնենք, այլ տես­լա­կան ու­ներ, եւ այս թե­ման այդ­պես էլ լռվել-մնա­ցել է: Ու հի­մա, ե­թե նա Ա­լի­ե­ւին է փո­խան­ցել «կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի վե­րա­բաց­ման վե­րա­բե­րյալ իր ա­ռա­ջարկ­նե­րը», ա­պա նախ հաս­կա­նալ է պետք՝ Նի­կոլն իր հին կար­ծի­քի՞ն է, որն այդ­քան ձեռն­տու է ա­մե­րի­կա­ցի­նե­րին՝ կո­մու­նի­կա­ցի­ոն վե­րահս­կո­ղու­թյու­նը ռուս­նե­րին չթող­նե­լու հա­մար, թե՞ ո­րո­շա­կի նա­հան­ջի է գնա­ցել:

Այն, որ Նի­կո­լը «հույս ու­նի», որ իր ա­ռա­ջարկ­նե­րին «Ադրբե­ջա­նի ար­ձա­գան­քը եւս դրա­կան կլի­նի», եւ կստո­րագ­րեն «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր», կա­րե­լի է հա­մա­րել նա­հան­ջի մա­սին ո­րո­շա­կի ակ­նարկ: Ա­ռա­վել եւս, որ այլ լու­ծում­ներ նրա խոս­քում տե­սա­նե­լի չէ­ին: Այս­պես, խո­սում է, թե՝ «Ակտի­վո­րեն պետք է աշ­խա­տել ԼՂ եւ Լա­չի­նի մի­ջանցք ՄԱԿ-ի կամ Ե­ԱՀԿ-ի կամ Ե­ԱՀԿ Մինս­կի խմբի փաս­տա­հա­վաք ա­ռա­քե­լու­թյուն ու­ղար­կե­լու ուղ­ղու­թյամբ»: Այն դեպ­քում, որ ՄԽ պար­զա­պես չկա, էլ չա­սած, որ ի՞նչ պետք է տա նման «փաս­տա­հա­վաք ա­ռա­քե­լու­թյու­նը», երբ ՄԱԿ ԱԽ-ում ա­ռանց դրա էլ գործ­նա­կա­նում բո­լորն ըն­դու­նե­ցին, որ Ա­լի­եւն է փա­կել Լա­չի­նի մի­ջանց­քը: Դա ար­դեն իսկ փաստ է, եւ «փաս­տա­հա­վաք ա­ռա­քե­լու­թյու­նը» դրան էլ ի՞նչ կա­րող է ա­վե­լաց­նել: Մի քիչ էլ նա փնթփնթաց խա­ղա­ղա­պահ­նե­րի հաս­ցե­ին, թե՝ «Դե ֆակ­տո ստաց­վում է, որ ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյամբ ար­ձա­նագր­ված պար­տա­վո­րու­թյու­նը, այն է՝ վե­րահս­կո­ղու­թյան տակ պա­հել Լա­չի­նի մի­ջանց­քը, չի կա­տա­րում նա­եւ Ռու­սաս­տա­նի խա­ղա­ղա­պահ զո­րա­խում­բը»: Սա­կայն այս թեզն էլ հենց ի­րեն է սկսել հար­վա­ծել: Թե­կուզ մի­այն այն տե­սան­կյու­նից, թե ինքն ի՞նչ է ա­րել, որ մի­ջանց­քը բաց­վի: Բա­ցի, ի­հար­կե, Ա­լի­ե­ւին գրկա­բաց ըն­դու­նող եվ­րո­պա­ցի­նե­րին «մո­նի­տո­րին­գի» հրա­վի­րե­լուց:

Այս­պի­սով, Ա­րեւ­մուտ­քից սպա­սե­լիք­նե­րը չնչին են, ա­վե­լի ճիշտ, այն­տե­ղից մի­այն վատ թաքց­ված սպառ­նա­լիք­ներ կան: Սե­փա­կան ռե­սուրս Նի­կո­լը չու­նի: Մնում է ե­ռա­կողմ ձե­ւա­չա­փը: Հա­կա­ռակ դեպ­քում, ե­թե բա­նը հաս­նի Ար­ցա­խում սո­վին, Նի­կո­լը հա­զիվ թե դրա տա­կից կա­րո­ղա­նա դուրս գալ, ինչ­քան էլ որ «ձեռ­քե­րը լվա­ցել է»:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ