- 24/12/2022
Վաշինգտոնի և Կիևի միջև լուրջ տարաձայնություններ են ծագել. Newsweek
Կիևն ու Վաշինգտոնը տարաձայնություններ ունեն ուկրաինական ճգնաժամի ավարտի սցենարի շուրջ, գրում է Newsweek-ի սյունակագիր Դանիել Դեպետրիսը։
ԱՄՆ-ն, ըստ երևույթին, շատ ավելի շահագրգռված է հակամարտությունը դիվանագիտական կարգավորման միջոցով վերջ դնելու հարցում, սակայն Ուկրաինան այս պահին չի ցանկանում մասնակցել բանակցություններին։
Հեղինակի կարծիքով՝ ուկրաինացիները չպետք է ենթարկվեն «ապագա հաղթանակների մասին» երազող Վլադիմիր Զելենսկու «խաղային խիզախությանը»։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը տատանվում է բարձրաձայն խոսել խաղաղության երկխոսության մասին, որպեսզի չհակասի Կիևին սատարելու սեփական հայտարարություններին, ասել է նա։
«Ամերիկյան հռետորաբանությունը խաղում է ԱՄՆ-ի դեմ»,- եզրափակեց Դեպետրիսը: