- 25/12/2022
Եթե դեռ նախկիններին ես մեղադրում`ապա միքիչ Չուկչա ես. Գևորգ Գրիգորյանի սկանդալային հրապարակումը
Դերասան Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքկան էջում գրել է.
«Միքիչ Հայերը։
Եթե մեկը մտածումա, որ Հայաստանի ինչ – որ ռայոնում ծնված մարդը արդեն իրանից վատնա, (ղարաբաղցի, սյունեցի և այլն) հոգու խորքում նման կերպ մտածողը միքիչ թուրքա, Հայը չի կարա Հային չսիրի որովհետև նա այլ ռայոնցիա։
Եթե դու լուրեր ես նայում ու ուղղակի ասում« վայ,վայ, էս ինչա կատարվում, լավ հլը փոխեք ֆուտբոլը» դու միքիչ անդարդ ու ցավ Արգենտինացի ես։
Եթե դեռ նախկիններին ես մեղադրում, համարյա 5 տարի նոր ղեկավար ունենալու դեպքում, դու միքիչ Չուկչա ես։
եթե համաձայն ես Արցախը տալ ու հանգիստ ապրել, դու մինիմում Մարսից ես։
Եթե պարտված
խաղաղությունը քեզ հոգեպես կոմֆորտա, դու արդեն դիակ ես, ուղղակի տեղյակ չես։
Շատ են «եթե»-ներով, «հա բայց»-երով, «ես ի՞նչ կարամ անեմ»-ներով քաղաքացիները, ավելի շատ, քան մենք կարանք մեզ թույլ տանք։
Որ շատ խնդրեմ, կարողա՞ գնաք ձեր հայրենիքներով ու մոլորակներով, չեմ վիրավորում, ուղղակի ձեզ պետքա՞ էս անիմաստ նեռվատրյոպկեն, վտանգը, «կռուտիտ»լինելը, արդարանալը, մեղադրելը, լացելը ու մղկտացնելը, գնացեք ապրեք հանգիստ, մենք էլ տենանք քանի՞ հոգի ենք, ի՞նչ ենք անում, թե չէ վիզուալ շատ ենք, ու էտ կուտը մենակ մենք ենք ուտում։
Գիտեմ, շատ դժվարա, շատ ծանրա հայ լինելը, իրոք հասկանում եմ, դա մենք չենք ընտրել, բայց կարանք ընտրենք՝ լինել կամ չլինել հայ։ Ինձ թվումա արդեն մեծ էրեխեք եք, պետքա կողմնորոշվել, միքիչ հայ լինելը միքիչ ամոթա…..
Նկարում Տորքնա, հիմա բեռը էնքան շատա, որ ամեն մեկը, եթե էսքան կտոր չվերցրեց, չի դառնալու….»: