• 25/12/2022

Զելենսկին համոզել է Բայդենին, որ Ուկրաինան կհաղթի պատերազմում, սակայն ԱՄՆ-ը դա քիչ հավանական է համարում. The Washington Post

Զելենսկին համոզել է Բայդենին, որ Ուկրաինան կհաղթի պատերազմում, սակայն ԱՄՆ-ը դա քիչ հավանական է համարում. The Washington Post

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին և կոնգրեսականներին ասել է, որ Ուկրաինան ի վիճակի է լիակատար հաղթանակ տանել Ռուսաստանի դեմ պատերազմում։ Սակայն նահանգներում վստահ չեն, որ դա այդպես է։

Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով Բայդենի վարչակազմի աղբյուրներին։

Չորեքշաբթի օրը Զելենսկին օգտագործեց իր կարճ հանդիպումները Բայդենի և օրենսդիրների հետ՝ ապացուցելու, որ Ուկրաինան ի վիճակի է ուղղակիորեն հաղթել պատերազմում, ինչը ամերիկացի պաշտոնյաները մասնավոր զրույցի ընթացքում քիչ հավանական են համարել:

Պարբերականն ընդգծում է, որ Զելենսկու այցը Վաշինգտոն լրացուցիչ աջակցություն ստանալու փորձ էր։

Բայց դատելով լուսանկարից, Զելենսկին Բայդենին համոզելու «լրացուցիչ փաստարներ» էլ ունի: