• 25/12/2022

Ռուսական ուժերը սպառնում են շրջապատել Տորեցկ-Նյու Յորք պաշտպանական գոտին (Քարտեզ)

Ռուսական ուժերը սպառնում են շրջապատել Տորեցկ-Նյու Յորք պաշտպանական գոտին (Քարտեզ)

Մի քանի օր առաջ «Վագներ» խմբավորման ստորաբաժանումները, անցնելով Սևերսկի Դոնեց-Դոնբաս ջրանցքը, ամրացան նրա արևմտյան ափին:

Երեկ ռուսական հրետանին ամբողջ օրը կրակ էր արձակում Դոնբասում ուկրաինացիների վերահսկողության տակ գտնվող առանցքային բնակավայրերից մեկի` Տորեցկի (Ձերժինսկ) հյուսիսում գտնվող Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի վրա: Եվ դրա, նշված հատվածից, հաջորդեց «Վագների» գրոհը, եւ հետևակն արագ հասավ Դրուժբա և Դիլեևկա բնակավայրի ծայրամաս, և հենց հիմա նրանք կատաղի սերտ մարտերի մեջ են Ուկրաինայի Զինված ուժերի կայազորների հետ։
Ակնհայտ է, որ Արտեմովսկի (Բախմուտ) դեմ հարձակման ընթացքում, օգտվելով այս քաղաքից հարավ հակառակորդի պաշտպանության ճեղքումից, ռուսական զորքերը կօգտագործեն այս հաջողությունը ևս մեկ խնդիր լուծելու համար՝ սպառնալիք ստեղծելով Ձերժինսկի համար, մինի ագլոմերացիա է (պատերազմից առաջ այստեղ ապրում էր մինչև 50000 մարդ)` հաշբվի առնելով, որ այն Նյու Յորքի հետ հանդիսանում է ուկրաինական բանակի հանգուցային պաշտպանական գոտիներից մեկը Դոնբասում:

Այսպիսով, ռուսական բանակը, գրավելով Դիլեևկան, Դեպի ավելի արեւմուտք գնտնվող Պլեշեեւկայի ուղղությամբ գրոհելու հնարավորություն է ստանում: Իսկ հարավային թեւից զուգահեռաբար հարջձակում է զարգանում Ալեքսանդրապոլ-Սուխայա Բալկա ուղղությամբ: Եվ այս երկու հարձակումները սպառնում են Տորեցկ-Նյու Յորք ողջ հատվածի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի կայազորի առնվազն օպերատիվ շրջափակման համար։ Հաշվի առնելով նաեւ, որ այս ուղղություններում ուկրաինական բանակն ունի ուժերի լուրջ պակաս, քանի որ հիմնական ռեզերվները տեղափոխվել են «Բախմուտի մսաղաց»` հատված` ռուսական գրոհներին դիմադրելու համար: Թիկունքից եւս ռեզերվների հոսքը դեպի Բախմուտ է շարժվում, եւ եթե այդ հոսքը փորձեն ուղղել Տորեցկ-Նյու Յորք, այս դեպքում արդեն Բախմուտում կունենան անլուծելի խնդիրներ:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…