- 27/12/2022
Ուկրաինացի միլիարդատերերն աղքատանում են
Պատերազմի սկզբից բացարձակապես բոլոր ուկրաինացի օլիգարխները աղքատացել են։ Դա հետեւում է BBC-ի պատրաստած գրաֆիկից՝ ըստ Forbes-ի։ Համեմատվել են 2022 թվականի փետրվար և դեկտեմբեր ամիսների տվյալները։
Ռինատ Ախմետովը կրել է ամենամեծ կորուստները. նրա կարողությունը նվազել է երեք անգամ և այժմ կազմում է ընդամենը 4,3 միլիարդ դոլար։ Երբեմնի երկրորդ մեծահարուստը` Վադիմ Նովինսկին եւս բավականին կորցրել է. նրա կարողությունը նույնպես նվազել է գրեթե երեք անգամ։ Բայց նախկինում երրորդ հորիզոնականը զբաղեցնող Վիկտոր Պինչուկը ամենաքիչն է տուժել թոփ 5-ի մնացած բոլորից. նա կորցրել է ընդամենը 600 միլիոն կամ ունեցվածքի մոտ 20 տոկոսը, եւ հիմա Պինչուկը երկրորդ մեծահարուստն է:
Իսկ ահա նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն վերջին 9 ամիսների ընթացքում դուրս է մնացել միլիարդատերերի ցուցակից. այժմ Forbes-ի նրա կարողությունը կազմում է ընդամենը 700 միլիոն դոլար։
Սրանք պաշտոնական միլիարդատերերն են: Քիչ չեն պնդումները, որ կան նաեւ ոչ պաշտոնականները: Այդ թվում, նախագահ Զելենսկին, որը միլիարդներ է դիզել պատերազմի, ավելի կենկրետ` արեւմտյան փողերի հաշվին: Նույն գնահատումներով, այդ կապիտալի մի մեծ մասը վերածվել է օֆշորային հաշիվների եւ գերթանկարժեք անշարժ գույքի աշխարհի ամենատարբեր հատվածներում: Նաեւ կան խոսակցություններ, որ Զելենսկու «փայը» դրսի հիմնական շնագայլերը վրաճել են հենց անշարժ գույքի տեսքով, որ նախ` ավելի հարմար լինի «լվանալը», հետո` Զելենսկին մնա տեսադաշտում. «կենդանի» փողը կարելի է թաքցնել, անշարժ գույքը` ոչ: