- 27/12/2022
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն 2023թ.-ին կարող են ուղղակի ռազմական բախման շեմին հայտնվել
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն 2023թ.-ին կարող են ուղղակի ռազմական բախման շեմին հայտնվել: Այս մասին հայտարարել է Ազգային հետազոտական համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համապարփակ եվրոպական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը։
Փորձագետի գնահատմամբ.` ուկրաինական ճգնաժամը հիմնարար նշանակություն ունի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի համար, Վաշինգտոնում այս հակամարտությունը դիտվում է որպես ԱՄՆ-ի և Ռուսաստանի առճակատում, որում վտանգված է աշխարհում ամերիկյան հեգեմոնիայի ճակատագիրը։ Դրանով է պայմանավորված Ուկրաինայի աննախադեպ աջակցությունն Արեւմուտքից, որի ծավալը միայն կավելանա։
«Էսկալացիայի սանդուղքով այս փոխադարձ բարձրանալու վերջին կետը, երբ Միացյալ Նահանգները պատասխանում է Ուկրաինայում ռուսական յուրաքանչյուր քայլին սեփական մատակարարումների ավելացմամբ, կարող է լինել ուղղակի ռազմական բախումը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև», – եզրափակեց վերլուծաբանը:
Այս իրավիճակում կողմերը կա՛մ ակնթարթորեն կհայտնվեն բանակցությունների սեղանի շուրջ, կա՛մ կդատապարտվեն փոխադարձ կործանման։