• 28/12/2022

ՆԻ­ԿՈ­ԼԸ 2022Թ.-Ը ԴԱՐՁ­ՐԵՑ ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԻ ԿԱՏԱՍՏՐՈՖԻԿ ՏԱ­ՐԻ­ՆԵ­ՐԻՑ ՄԵ­ԿԸ

ՆԻ­ԿՈ­ԼԸ 2022Թ.-Ը ԴԱՐՁ­ՐԵՑ ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԻ ԿԱՏԱՍՏՐՈՖԻԿ ՏԱ­ՐԻ­ՆԵ­ՐԻՑ ՄԵ­ԿԸ

Այ­սպի­սով, ար­դեն տա­րե­վերջ է, սա­կայն ան­գամ Ա­մա­նո­րի շե­մին հնա­րա­վոր չէ ամ­փո­փել անց­նող տա­րին: Գոր­ծըն­թաց­նե­րը նույն ակ­տի­վու­թյամբ դեռ շա­րու­նակ­վում են, ին­չի ա­պա­ցույցն է Լա­չի­նի մի­ջանց­քը, դեկ­տեմ­բե­րի 26-27-ին Սանկտ Պե­տեր­բուր­գում ըն­թա­ցող ԱՊՀ երկր­նե­րի գա­գա­թա­ժո­ղո­վը, ա­վե­լի կոնկ­րետ՝ Պու­տի­նի, Ա­լի­ե­ւի եւ Նի­կո­լի ներ­կա­յու­թյունն այն­տեղ: Գու­մա­րենք նա­եւ այս վեր­ջին  ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, եւ տա­րե­վեր­ջյան թե­ժու­թյու­նը հիմ­նա­վո­րե­լու կա­րիք այ­լեւս չի լի­նի:

ԾԱՆՐ ՍՊԱ­ՍԵ­ԼԻՔ­ՆԵ­ՐԸ ԿԱ­ՅԻՆ ԴԵՌ ԱՆ­ՑԱԾ ՏԱ­ՐԵ­ՎԵՐ­ՋԻՑ

Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, փոր­ձենք նա­եւ հաս­կա­նալ, թե ընդ­հան­րա­կան ա­ռու­մով ի՞նչ տվեց մեզ 2022թ.-ը: Ա­ռա­ջին հա­յաց­քից մեկ բան ակն­հայտ է՝ տա­րին մեղմ կլի­ներ ան­գամ գեր­լար­ված հա­մա­րե­լը: Կա­րե­լի է նա­եւ այ­պես ա­սել՝ ան­գամ 44-օրյա պա­տե­րազ­մին հա­ջոր­դած 2021թ.-ը քա­ղա­քա­կան ա­ռու­մով նկա­տե­լի­ո­րեն ա­վե­լի հան­դարտ եւ կան­խա­տե­սե­լի էր, քան 2022թ.-ը: Ընդ ո­րում, նման կտրուկ լար­վա­ծու­թյու­նը տե­սա­նե­լի էր դեռ ան­ցած տա­րե­վեր­ջից, եւ ա­մե­նե­ւին էլ պետք չէ կա­պել Ռու­սաս­տա­նի՝ Ուկ­րա­ի­նա­յում պա­տե­րազ­մի մեջ ներգ­րավ­վե­լու հետ: Սա, ի­հար­կե, էլ ա­վե­լի սրեց ի­րա­վի­ճա­կը, սա­կայն ներ­կա սրա­ցում­նե­րի խոր­քում այլ, թե­րեւս ա­վե­լի ո­րո­շիչ դե­տալ­ներ կան: Նկա­տի ու­նենք հե­տե­ւյա­լը:

Այս­պես, 2021թ.-ին հայ-ադրբե­ջա­նա­կան գոր­ծըն­թաց­նե­րը հիմ­նա­կա­նում զար­գա­նում է­ին «Եռա­կողմ ձե­ւա­չա­փի» շրջա­նակ­նե­րում՝ հա­մա­ձայն 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ի, ա­պա Մոսկ­վա­յում եւ Սո­չի­ում ձեռքբեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի: Բայց ա­հա տա­րե­վեր­ջին մոտ, երբ այն տպա­վո­րու­թյու­նը կար, որ ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը մո­տե­նում են հան­գու­ցա­լուծ­ման «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» տես­քով (որը հե­տա­գա­յում սկսեց կոչ­վել ռու­սա­կան տար­բե­րակ), տե­ղի ու­նե­ցավ ի­րա­վի­ճա­կի կտրուկ փո­փո­խու­թյուն: Մակ­րո­նը հան­դես ե­կավ Շառլ Մի­շե­լի մի­ջո­ցով Բրյու­սե­լում Ա­լի­ե­ւի եւ Նի­կո­լի հան­դի­պում կազմ­ա­կեր­պե­լու նա­խա­ձեռ­նու­թյամբ: Խոս­քը՝ «Եռա­կողմ ձե­ւա­չա­փին» զու­գա­հեռ, ա­վե­լի ճիշտ՝ այդ ձե­ւա­չա­փին փո­խա­րի­նե­լու միտ­ված «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փի» մա­սին է, եւ դեռ այդ պա­հին ակն­հայտ էր, որ նա­խա­ձեռ­նու­թյան ի­րա­կան տե­րը Վա­շինգ­տոնն էր: Նի­կոլն ա­րա­գոր­են նետ­վեց այդ նա­խա­ձեռ­նու­թյան ուղ­ղու­թյամբ, թե­եւ ար­դեն այդ պա­հին էր ակն­հայտ, որ դա Հա­յաս­տա­նին աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կռվախն­ձոր դարձ­նե­լու ա­մե­նա­կարճ ու­ղին է, ընդ ո­րում, մեր երկ­րի հա­մար ո­րե­ւէ դրա­կան հե­ռան­կար չնա­խա­տե­սող խա­ղի մեջ ներ­քա­շող:

Ան­ցած տա­րե­վեր­ջին մեկ բան եւս ակն­հայտ էր, որ մեր ուղ­ղու­թյամբ սպաս­վող գերս­րա­ցում­նե­րում թե­եւ խա­ղարկ­վում էր հայ-ադրբե­ջա­նա­կան թե­ման, սա­կայն ի­րա­կա­նում պայ­քա­րը ծա­վալ­վե­լու էր ՌԴ-ԱՄՆ հար­թու­թյու­նում, ընդ ո­րում, ոչ թե այն մա­կար­դա­կով, ո­րը մինչ այդ տե­սել է­ինք, այլ որ այս­տեղ սպաս­վում է­ին գեր­շի­կա­ցում­ներ: Իսկ դա պարզ ցույց տվեց այն, որ ան­ցած տա­րե­վեր­ջին Մոսկ­վա­յի ա­ռա­ջար­կած՝ ՌԴ-ին անվ­տան­գու­թյան ե­րաշ­խիք­նե­րը տա­լու հար­ցը Վա­շինգ­տո­նը կոպ­տո­րեն մեր­ժեց, որն ար­դեն իսկ հու­շում էր, որ հե­տա­գա զար­գա­ցում­նե­րը գնա­լու են ընդ­հուպ՝ ռազ­մա­կան բա­խում­նե­րի տես­քով: Այդ պա­հից ար­դեն ակն­հայտ էր, որ խոսքն այն մա­սին չէ, թե ով հան­գու­ցա­լուծ­ման կտա­նի հայ-ադրբե­ջա­նա­կան թե­ման՝ դրա­նից ստա­նա­լով ո­րո­շա­կի քա­ղա­քա­կան դի­վի­դենտ­ներ: Այլ, թե ում ամ­բող­ջա­կան վե­րահս­կո­ղու­թյան տակ կմնա Հա­րա­վա­յին Կով­կա­սը: Իսկ այն, որ Նի­կոլն ա­րա­գո­րեն նետ­վեց դե­պի «Բրյու­սե­լի ձե­ւա­չափ», ար­դեն իսկ հու­շում էր, որ դա, ըստ է­ու­թյան, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րո­շում է: Եվ դա այն դեպ­քում, երբ դրա­նից դեռ ըն­դա­մե­նը մեկ տա­րի ա­ռաջ էր, որ ռուս­նե­րը թույլ չտվե­ցին Ստե­փա­նա­կեր­տի ան­կու­մը, այն է՝ Ար­ցա­խի ամ­բող­ջա­կան հա­յա­թափ­ման տես­քով ցե­ղաս­պա­նու­թյու­նը, ին­չն ըն­թա­նում էր Վա­շինգ­տո­նի դրա­կան թեք­մամբ լռու­թյան ներ­քո:

«ԲՐՅՈՒ­ՍԵ­ԼԻ ՁԵ­ՎԱ­ՉԱ­ՓԻ» ՀԵ­ՏԵ­ՎԱՆՔ­ՆԵ­ՐԸ

Այս­պի­սով այն, որ «Բրյու­սե­լի ձե­ւա­չափ» կոչ­վա­ծը Հա­յաս­տա­նին հասց­նե­լու էր այս ողջ տար­վա ըն­թաց­քում ար­ձա­նագր­ված ծայ­րա­հեղ վի­ճա­կին, ակն­հայտ էր ի սկզբա­նե, ո­րի մա­սին դեռ ան­ցած տա­րե­վեր­ջին քա­նիցս գրե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Ու­րեմն՝ գի­տակց­վա՞ծ Նի­կո­լը գնաց այդ ուղ­ղու­թյամբ, թե՝ չհաս­կա­նա­լով, ան­գամ դա չէ ար­դեն ա­մե­նա­է­ա­կա­նը: Շատ ա­վե­լի կա­րե­ւոր է այն, որ Ա­լի­ե­ւը եւս, հաս­կա­նա­լով, որ կա­րող է այդկերպ շրջան­ցել ռու­սա­կան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» այն նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը, ո­րոնք նա­խա­տե­սում է­ին Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի ո­րոշ­ման հե­տաձ­գում ա­նո­րոշ ժամ­կե­տով եւ դրա­նով նա­եւ խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյան ժամ­կետ­ներն ա­նո­րոշ չա­փով հե­տաձ­գե­լով, Նի­կո­լը նման քայ­լի ար­դյուն­քում ան­ցավ շատ ա­վե­լի կոշտ պայ­ման­նե­րի: Ընդ ո­րում, առ այ­սօր պահ­պա­նե­լով ռու­սա­կան եւ ա­մե­րի­կյան թե­ւե­րի մի­ջեւ մա­նեւ­րե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը, ին­չից գործ­նա­կա­նում իրնքն ի­րեն զրկել է Նի­կո­լը:

Ընդ ո­րում, ար­դեն ան­ցած տար­վա դեկ­տեմ­բե­րի 14-ին Բրյու­սե­լում կա­յա­ցած ա­ռա­ջին նման հան­դի­պու­մը նա­եւ ֆիք­սեց, թե որն է ռուս-ամե­րի­կյան հիմ­նա­կան կռվախն­ձո­րը: Այս­պես, հան­դի­պու­մից հե­տո Նի­կո­լը նման ֆեյս­բու­քյան գրա­ռում կա­տա­րեց. «ԵՄ խորհր­դի նա­խա­գահ Շառլ Մի­շե­լի եւ Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լի­ե­ւի հետ ե­ռա­կողմ հան­դիպ­մա­նը Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի հետ վե­րա­հաս­տա­տե­ցինք եր­կա­թու­ղու վե­րա­գոր­ծարկ­ման պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը: Ըստ այդմ՝ եր­կա­թու­ղին կգոր­ծի սահ­մա­նա­յին եւ մաք­սա­յին մի­ջազ­գայ­նո­րեն ըն­դուն­ված կա­նոն­նե­րի հա­մա­ձայն՝ փո­խա­դար­ձու­թյան սկզբուն­քով, երկր­նե­րի ինք­նիշ­խա­նու­թյան եւ ի­րա­վա­զո­րու­թյան ներ­քո: Հա­յաս­տա­նը եր­կա­թու­ղով հա­սա­նե­լի­ու­թյուն կստա­նա դե­պի Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյուն եւ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյուն»:

Ու հի­մա մի քա­նի պարզ հարց՝ իսկ ո՞ւր է այդ գոր­ծարկ­ված եր­կա­թու­ղին: Ա­վե­լին, ե­թե պայ­մա­նա­վոր­վել են, ին­չո՞ւ է մինչ օ­րես եր­կա­թու­ղու թե­մա­յով Նի­կոլն ինչ ա­սես խո­սում: Հա­ջոր­դը, ին­չո՞ւ դրա­նից հե­տո, ար­դեն աշ­նա­նը Ա­լի­ե­ւը մին­չեւ իսկ Հա­յաս­տա­նի սահ­ման­ներն օ­կու­պաց­րեց՝ այդ ողջ գոր­ծըն­թա­ցի տակ դնե­լով այն միտ­քը, թե Նի­կո­լի ա­սած՝ «երկա­թու­ղու վե­րա­գոր­ծարկ­ման պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը» այդ­պես էլ կյան­քի կոչ­ված չէ: Վեր­ջա­պես, ին­չո՞ւ այդ եր­կա­թու­ղու գոր­ծարկ­ման փո­խա­րեն այ­սօր ու­նենք Լա­չի­նի փակ մի­ջանցք, եւ նո­րից ակն­հայ­տո­րեն դրա տակ Ա­լի­ե­ւը նույն միտքն է դնում՝ «երկա­թու­ղու վե­րա­գոր­ծարկ­ման պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը» կա­տար­ված չէ:

Ընդ ո­րում, որ հենց եր­կա­թու­ղու խնդիրն է, որ կանգ­նեց­նում է «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը», եւ ոչ թե Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կը, հաս­տատ­վեց աշ­նան սկզբնե­րին Պրա­հա­յում տե­ղի ու­նե­ցած Ա­լի­ե­ւի ու Նի­կո­լի՝ «Բրյու­սե­լյան ձե­ւա­չա­փով» վեր­ջին հան­դի­պ­մանը: Այդ հան­դիպ­ման ա­ռանց­քա­յին դե­տալն էր Նի­կո­լի հա­մա­ձայ­նու­թյու­նը, որ Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ սահ­մա­նա­զա­տու­մը պետք է տե­ղի ու­նե­նա Ալ­մա Ա­թա­յի հռչա­կագ­րի հի­ման վրա: Փաս­տա­թուղթ, որն ան­գամ խորհր­դա­րա­նա­կան վա­վե­րա­ցում չի ստա­ցել, եւ երբ հենց դրա վրա են շեշ­տը դնում, դա մեկ բան է նշա­նա­կում՝ դրա­նով Նի­կոլն Ար­ցախն ըն­դու­նում է՝ որ­պես Ադր­բե­ջա­նի մաս: Այ­սինքն, երբ ան­գամ դրան է հա­մա­ձայ­նու­թյուն տվել, սա­կայն չկա «խաղ­ա­ղու­թյան պայ­մա­նա­գիր», ա­պա նման ի­րա­վի­ճա­կը մեկ բա­նի մա­սին է վկա­յում, որ այդ պայ­մա­նագ­րի բա­ցա­կա­յու­թյու­նը պետք է կա­պել մի­այն եր­կա­թու­ղու՝ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի թե­մա­յի հետ:

ՃԱ­ՆԱ­ՊԱՐՀ­ՆԵ­ՐԻ ԳԵՐԽՆ­ԴԻ­ՐԸ

Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ե­թե եր­կա­թու­ղու մա­սին ա­մեն ինչ դեռ մեկ տա­րի ա­ռաջ է­ին պայ­մա­նա­վոր­վել, ին­չո՞ւ խնդի­րը չի լուծ­վում: Կա­պել դա տեխ­նի­կա­կան դե­տալ­նե­րի հետ, թե այս­տե­ղից կամ այն­տե­ղից կա­րող է ճա­նա­պար­հը դե­պի Նա­խի­ջե­ւան գնալ, մի­ամ­տու­թյուն կլի­ներ: Եվ այ­ստեղ մեկ է­ա­կան դե­տալ նկա­տենք. փաստ է, որ քան­ի դեռ հան­դի­պում­նե­րը «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փով» են, ճա­նա­պարհ­նե­րի հարցն էլ է դառ­նում պարզ: Այ­սինքն, ե­թե եր­կա­թու­ղին պետք է գոր­ծի «մաք­սա­յին մի­ջազ­գայ­նո­րեն ըն­դուն­ված կա­նոն­նե­րի հա­մա­ձայն՝ փո­խա­դար­ձու­թյան սկզբուն­քով, երկր­նե­րի ինք­նիշ­խա­նու­թյան եւ ի­րա­վա­զո­րու­թյան ներ­քո», ա­պա Ա­լի­ե­ւը պարզ հարց է տա­լու՝ իսկ ին­չո՞ւ պետք է Լա­չի­նի մի­ջանցքն այլ կերպ գոր­ծի: Եվ ա­հա նրբու­թյու­նը. «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փով» «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» պա­րա­գա­յում այդ հարցն առ­հա­սա­րակ է վե­րա­նում: Այ­սինքն, ե­թե այդ ձե­ւա­չա­փը սահ­մա­նում է, որ «Արցախն Ադր­բե­ջան է, եւ վերջ», ու ստո­րագր­վում է նման փաս­տա­թուղթ, դրա­նով ֆիքս­վում է, որ գո­նե Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ չկա հա­կա­մար­տու­թյուն, ա­պա նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նա­գի­րը դառ­նում է առ ո­չինչ՝ Լա­չի­նի մի­ջանց­քով եւ խա­ղա­ղա­պահ­նե­րով հան­դերձ: Իսկ այս դեպ­քում, բնա­կա­նա­բար, բո­լոր ճա­նա­պարհ­ներն էլ կգոր­ծեն «մի­ջազ­գայ­նո­րեն ըն­դուն­ված կա­նոն­նե­րի հա­մա­ձայն»:

Այլ բան, որ ռու­սա­կան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը» չի նա­խա­տե­սում ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան ա­վարտ: Այդ դեպ­քում ար­դեն նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նա­գի­րը մնում է ու­ժի մեջ, եւ այն սահ­մա­նում է, որ Նա­խի­ջե­ւան տա­նող ճա­նա­պար­հը պետք է վե­րահս­կեն ռուս­նե­րը: Եվ ե­թե դա ֆիքս­վում է նա­եւ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» մի­ջո­ցով, ա­պա Վա­շինգ­տո­նը պար­զա­պես պարտ­վում է այս մեծ խա­ղում:

ՎԵՐ­ՋԱ­ԲԱ­ՆԸ ԴԵՌ ՉԿԱ

Բայց ա­հա, «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փով» վեր­ջին՝ Պրա­հա­յի հան­դի­պու­մից հե­տո պարզ դար­ձավ, որ այս մո­դե­լը չի աշ­խա­տում: Այ­սինքն, ինչ­քան էլ որ Նի­կո­լը հա­մա­ձայն է Ալ­մա Ա­թա­յի հռչա­կագ­րով սահ­մա­նա­զատ­ման հետ, սա­կայն Ար­ցախն է մի­աս­նա­բար պնդում, որ ե­թե ան­գամ այդ հիմ­քով «խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նա­գիր» կնքվի, դա չի նշա­նա­կում, որ ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյու­նը վեր­ջա­ցել է: Այս դեպ­քում Ռու­սաս­տա­նը, ե­թե ան­գամ ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նն­երը դառ­նան առ ո­չինչ, խա­ղա­ղա­պահ­նե­րին Ար­ցա­խում պա­հե­լու այլ հիմք կու­նե­նա՝ Ար­ցա­խի բնակ­չու­թյան պաշտ­պա­նու­թյու­նը: Ու թե­եւ Պրա­հա­յից հե­տո Նի­կոլն ու Ա­լի­ե­ւը մի­ա­սին Սո­չի­ում, ինչ­պես բա­ցա­հայ­տեց Լավ­րո­վը, Պու­տի­նին ներ­կա­յաց­րին, թե՝ Ալ­մա Ա­թա­յի հռչա­կա­գիր ենք ու­զում, սա­կայն ե­րե­ւի նրանց տե­ղը տե­ղին բա­ցատր­վեց, որ դա խա­ղա­ղա­պահ­նե­րի ա­ռու­մով ո­չինչ չի տա­լու: Ար­դյուն­քում, հենց Ա­լի­եւն էր, որ հետ քաշ­վեց «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փից», թե­եւ Նի­կո­լը հա­մա­ռո­րեն խո­սում էր այդ բա­ցա­հայտ հա­կա­հայ­կա­կան գոր­ծըն­թա­ցի շրջա­նակ­նե­րում նոր հան­դիպ­ման մա­սին:

Թե­րեւս նա­եւ այն պատ­ճա­ռով, որ գոր­ծըն­թա­ցը նո­րից «եռա­կողմ ձե­ւա­չափ» էր վե­րա­դառ­նում, ին­չի պա­րա­գա­յում նա­եւ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի հար­ցով նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը մնում է­ին ու­ժի մեջ՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րի հա­մար հի­շա­տակ­ված սպաս­վող ի­րո­ղու­թյուն­նե­րով հան­դերձ:

Եվ այն, որ այս ֆո­նին ներ­հա­յաս­տա­նյան դաշ­տում ծայ­րա­հե­ղու­թյան հասց­վեց հա­կա­ռու­սա­կան եւ այդ թվում՝ խա­ղա­ղա­պահ­նե­րի դեմ ուղղ­ված քա­րոզ­չու­թյու­նը, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէր: Նախ, ՀԱՊԿ-ի հետ կապ­ված հայտ­նի գոր­ծըն­թացն էր, ո­րի ար­դյուն­քում, սա­կայն պարզ­վեց, որ Նի­կոլն «անհաս­կա­նա­լի­ո­րեն» ինքն է հրա­ժար­վել Դա­շին­քի կող­մից Հա­յաս­տա­նին տրվող օգ­նու­թյու­նից: Դրան էլ գու­մար­վեց Լա­չի­նի մի­ջանց­քի հետ կապ­ված այս պատ­մու­թյու­նը, ո­րի շրջա­նակ­նե­րում խա­ղա­ղա­պահ­նե­րին ուղղ­ված Նի­կո­լի քննա­դա­տու­թյու­նը հա­սավ աբ­սուր­դի աս­տի­ճան, եւ այն դեպ­քում, երբ ին­քը գործ­նա­կա­նում ոչ մի բան չի ա­նում ճա­նա­պար­հը բա­ցե­լու հա­մար:

Ին­չե­ւէ, ինչ­պես նշե­ցինք, այս ամ­բող­ջա­կան գոր­ծըն­թա­ցը դեռ շա­րու­նակ­վում է, հնա­րա­վոր չէ ամ­փո­փել տա­րին: Սա­կայն մեկ բան կա­րե­լի է ֆիք­սել: 2022թ.-ը դար­ձավ Հա­յաս­տա­նի պատ­մու­թյան ա­մե­նա­ծանր տա­րի­նե­րից մե­կը ու մեկ շատ պարզ պատ­ճա­ռով՝ նի­կո­լյան խուն­տա­յի գոր­ծու­նե­ու­թյան ար­դյուն­քում:

ԷՐ­ԴՈ­ՂԱ­ՆԸ ՓԱ­ԿԱԳ­ԾԵՐ ԲԱ­ՑԵՑ

Լա­չի­նի մի­ջանց­քի հետ կապ­ված այդ­պես էլ ո­րո­շա­կի­ութ­յուն չստա­ցող այս պատ­մու­թյան ֆո­նին բա­վա­կա­նին ու­շագ­րավ հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես ե­կավ Էր­դո­ղա­նը: «Ադրբե­ջա­նի հետ մի­ա­սին մենք տա­րա­ծաշր­ջա­նում նոր դա­րաշր­ջա­նի հիմք ենք դնում: Ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը կա­րա­գա­նան, քա­նի որ Հա­յաս­տա­նը ցույց է տա­լիս իր պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը՝ քայ­լեր ձեռ­նար­կե­լու խա­ղա­ղու­թյան, անվ­տան­գու­թյան եւ հանգս­տու­թյան կա­յու­նաց­ման հա­մար»,- ա­սել է Թուր­քի­ա­յի նա­խա­գա­հը: Նա նա­եւ ա­վե­լաց­րել է, թե Թուր­քի­ան պատ­րաստ­վում է տա­րա­ծաշր­ջա­նում իր հա­զա­րա­մյա պատ­մու­թյան ա­մե­նա­կա­րե­ւոր ճեղք­մա­նը, ո­րը հա­մա­հունչ է «Թուր­քի­ա­յի դար» նա­խա­ձեռ­նու­թյան տես­լա­կա­նին:

Ի­հար­կե, ներ­թուր­քա­կան այն բարդ իր­ա­վի­ճա­կում, ո­րում այ­սօր հայտն­վել է Էր­դո­ղա­նը, նրա­նից «Թուր­քի­ա­յի դա­րի» բնույ­թի հայ­տա­րա­րո­ւ­թյուն­ներ դեռ շատ ենք լսե­լու: Մի­գու­ցե մա­սամբ ուղղ­ված ներ­քին սպառ­մա­նը: Սա­կայն կոնկ­րետ այս դեպ­քում հե­տաքր­քիր մեկ դե­տալ աչ­քա­թող չա­նենք:

Այ­սինքն, այդ ի՞նչ «պատ­րաս­տա­կա­մու­թյուն է ցույց տա­լիս Հա­յաս­տա­նը», որ պետք է «արա­գաց­նի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը»: Ընդ ո­րում, ե­թե խոս­քը տա­րա­ծաշր­ջա­նա­յին «խա­ղա­ղու­թյան, անվ­տան­գու­թյան եւ հանգս­տու­թյան մա­սին է», ա­պա էլ ի՞նչ «ամե­նա­կա­րե­ւոր ճեղք­ման» մա­սին է նա հայ­տա­րա­րում:

Ա­մե­նա­պարզ մեկ­նա­բա­նու­թյու­նը, որ Էր­դո­ղա­նի խոս­քից բխում է, հե­տե­ւյալն է. նա պարզ խո­սում է պան­թյուր­քիզ­մի մա­սին, քա­նի որ մի­այն դա կա­րել­ի է հաս­կա­նալ «հա­զա­րա­մյա պատ­մու­թյան ա­մե­նա­կա­րե­ւոր ճեղք­մա­նը» եւ «Թուր­քի­ա­յի դար» ար­տա­հայ­տու­թյուն­նե­րի տակ: Ու նշա­նա­կում է, որ հենց դրան էլ նպաս­տե­լու «պատ­րաս­տա­կա­մու­թյուն է ցույց տա­լիս Հա­յաս­տա­նը», ինչ­քան էլ որ այդ ա­մե­նը ներ­կա­յաց­վի «տա­րա­ծաշր­ջա­նա­յին խա­ղա­ղու­թյուն» գե­ղե­ցիկ փա­թե­թա­վոր­մամբ:

Ու ստա­նում ենք, որ Էր­դո­ղա­նը, ըստ է­ու­թյան, հաս­տա­տում է այն կար­ծի­քը, ո­րը Հա­յաս­տա­նում շրջա­նառ­վում է 44-օրյա պա­տե­րազ­մից, ե­թե ոչ Նի­կո­լի իշ­խա­նու­թյան գա­լուց ի վեր: Ընդ ո­րում, այս­տեղ խնդիրն ան­գամ ար­դեն Նի­կո­լը չէ, ում ա­րած-չա­րա­ծը բո­լո­րի աչ­քի ա­ռաջ է: Նկա­տի ու­նենք, որ պան­թյուր­քիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան ուղ­ղու­թյամբ «հա­զա­րա­մյա ճեղք­ման» պատ­րաստ­վող Էր­դո­ղա­նը դա ա­նե­լու հա­մար պետք է ոչ մի­այն թուր­քաց­նի Հա­յաս­տա­նը, ո­րը մեր երկ­րի խղճուկ վի­ճա­կի պա­րա­գա­յում բարդ բան չէ, այլ լու­ծի շատ ա­վե­լի կա­րե­ւոր խնդիր՝ տա­րա­ծաշր­ջա­նը խլի ռուս­նե­րից, ա­վե­լի կոնկ­րետ՝ ռուս-իրա­նա­կան դա­շին­քից: Ընդ ո­րում, այս ի­րա­վի­ճա­կում, որ Թուր­քի­ան ար­դեն ան­գամ ծրագ­րե­րը չի թաքց­նում, երբ նի­կո­լյան խուն­տան ողջ քա­րոզ­չու­թյունն ուղ­ղել է ռուս­նե­րի դեմ, պատ­կե­րը շատ ա­վե­լի հստակ է դառ­նում: Այդ թվում նա­եւ՝ Լա­չի­նի մի­ջանց­քը փա­կե­լու հետ կապ­ված:

Ի­հար­կե, դեռ հարց է՝ կստաց­վի՞ դա Էր­դո­ղա­նի մոտ, թե՞ մի քա­նի ամ­սից ստիպ­ված կլի­նի ա­թո­ռը լքել: Բայց որ նա այս­պի­սով փա­կագ­ծեր է բա­ցում, դա էլ է կա­րե­ւո­ր:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ