• 29/12/2022

Ամերիկացի լրագրողը ՌԴ-ում բռնկված հրդեհներն անվանել է ԿՀՎ-ի և արևմտյան լրտեսների դիվերսիա

Ամերիկացի լրագրողը ՌԴ-ում բռնկված հրդեհներն անվանել է ԿՀՎ-ի և արևմտյան լրտեսների դիվերսիա

Ամերիկացի լրագրող Ջեք Մերֆին իր պաշտոնական կայքում Ռուսաստանում բռնկված հրդեհներն անվանել է ԿՀՎ-ի և արևմտյան լրտեսների դիվերսիա։

ԿՀՎ-ն օգտագործում է ՆԱՏՕ-ի եվրոպացի անդամների լրտեսները Ռուսաստանում դիվերսիա իրականացնելու համար, գրում է ամերիկացի լրագրող։

«Հետախուզության երեք նախկին պաշտոնյաների և ԱՄՆ երկու նախկին զինվորականների կարծիքով՝ տարիներ շարունակ ծրագրված դիվերսիոն արշավը դարձել է բազմաթիվ անբացատրելի պայթյունների և այլ միջադեպերի պատճառ»,- ասել է լրագրողը։

Նա նաև հավելել է, որ ամերիկյան հետախուզության աշխատակիցները անմիջականորեն ներգրավված չեն դիվերսիաների մեջ, այլ համակարգում և վերահսկում են գործողությունների անցկացումը։ Այնուամենայնիվ, Մերֆին պնդում է, որ եվրոպական հետախուզական բջիջներն իրենց կարծիքն ունեն այն հարցում, թե ինչպես և երբ է իրականացվում դիվերսիա, քանի որ նրանց ժողովուրդն է, որ կրում է բոլոր ռիսկերը: