- 29/12/2022
«Զելենսկու համար պատրաստված է Բերեզովսկու ճակատագրը». քաղաքագետ
Զելենսկին անվտանգության երաշխիքներ է ստացել բրիտանական հետախուզությունից, քանի դեռ անում է ամեն ինչ, որպեսզի ուկրաինացիներն ու ռուսները սպանեն միմյանց, սակայն, երբ բրիտանացիներն այլևս նրա կարիքը չունենան, նա կվերացվի։ Այս մասին ասել է քաղաքագետ Արայիկ Ստեփանյանը։
«Ամենայն հավանականությամբ, նրան և իր ընտանիքին անվտանգության երաշխիքներ են տվել, ասում են՝ կարող ես այնտեղ ամեն ինչ ոչնչացնել՝ սպանելով քո բոլոր քաղաքացիներին, սպանելով այնքան ռուսների, որքան կարող ես, մենք երաշխավորում ենք քեզ անվտանգությունը։ Հավանաբար նրան նման երաշխիքներ է տվել բրիտանական արտաքին հետախուզության ղեկավար Մուրը։ Որովհետև, ինչքան գիտեմ, անգլիացիներն են հսկում: Կարծում եմ, որ նրա համար պատրաստված է Բերեզովսկու ճակատագիրը, երբ, ի վերջո նրան գտել են կախված։ Իսկ երբ մավրն իր գործն անի, նրան կարող են ոչնչացնել»,- ասաց քաղաքագետը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը մոտավորապես նույն վերաբերմունքն ունի Կիևի ռեժիմի նկատմամբ։