- 02/01/2023
ԱՄՆ-ում հայտնել են Ուկրաինային աջակցության դադարեցման պայմանը
Արևմուտքը կարող է դադարեցնել Ուկրաինայի հովանավորությունը, եթե Վլադիմիր Զելենսկին դադարեցնի ռազմի դաշտում առաջ շարժվելու ձգտումը, Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի ազգային անվտանգության նախկին հատուկ խորհրդական Մայքլ Ալենը։
«Զելենսկին հասկանում է, որ պետք է շարունակել սեղմել գազի ոտնակը, հակառակ դեպքում Արևմուտքը կարող է հոգնել և դադարեցնել Ուկրաինային ֆինանսավորելը»,- ասել է փորձագետը։
Ալենն ընդգծել է, որ այս պահին ոչ ոք չի ցանկանում զիջումների գնալ։
Ավելի վաղ The American Thinker-ի սյունակագիր Ռաջան Լադը նշել էր, որ Վլադիմիր Զելենսկու անվերահսկելի աջակցությունը վտանգ է ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ուկրաինայում ժողովրդավարության համար։