- 03/01/2023
Ռուսաստանը մոբիլիզացվածների օգնությամբ հարձակման նոր ալիք է պատրաստում. Ժորին
Ռուսաստանը մոբիլիզացվածների օգնությամբ հարձակման նոր ալիք է նախապատրաստում Ուկրաինայի դեմ: Այս մասին հայտարարել է «Ազով» գնդի նախկին հրամանատար Մաքսիմ Ժորինը։
«Վստահ եմ, որ հերթական հարձակումը տեղի կունենա։ Եվ դա կլինի այն ստորաբաժանումների հաշվին, որոնք այժմ հավաքվել են մոբիլիզացված մարդկանցից։ Նրանք կփորձեն ընդլայնել առաջնագիծը՝ ընտրելով հարձակման ուղղություններից մեկը։ Կամ Խարկովի մարզ, կամ Կիևի մարզ, կամ նույնիսկ արևմտյան շրջաններ (Ուկրաինա)»,- ասել է Ժորինը:
Նա նշել է, որ դժվար ժամանակներ են սպասվում Ուկրաինային։