• 04/01/2023

Ռուսական Սու-57-ը ուկրաինական երկու ինքնաթիռ է ոչնչացրել

Ռուսական Սու-57-ը ուկրաինական երկու ինքնաթիռ է ոչնչացրել

ՌԴ ՊՆ-ն ռազմական գործողությունների օրվա ամփոփոգրերում նման տեղեկություն է հայտնել. «Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կործանիչ ավիացիան Կրամատորսկի շրջանի Նիկոլաևի շրջանի Նովոպավլովկա գյուղի հատվածում ոչնչացրել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 և Սու-25 ինքնաթիռներ»։

Այս հաղորդագրության կապակցությամբ Դոնեցկի ռազմական փորձագետներից մեկը նման տեղեկություն է փոխամցել. «Նման հաղորդագրություններում, որպես կանոն, ներկայացվում է, թե ինչ տիպի ինքնաթիռներ են հարվածը հասցրել, եւ ոչ թե նշում են` «օդատիեզերական ուժերի կործանիչ ավիացիա»: Բանն այն է, որ կոնկրետ դեպքի հետ կապված տեղի աղբյուրները հայտնում են, որ գործել է 5-րդ սերնդի Սու-57, ինչի մասին, թերեւս, ՌԴ ՊՆ-ն նպատակահարմար չի համարել տեղեկություն հայտնել»:

Ավելի վաղ տարածվել էր լուր այն մասին, որ ռուսական բանակը սկսելու է ուկրաինական պատերազմում աստիճանաբար նաեւ Սու-57-էր կիրառել: կարծես թե հենց դա էլ տեղի է ունենում: