• 05/01/2023

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայկական կողմի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայկական կողմի հայտարարությանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել  է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի կողմից երեկ արված հայտարարությանը՝  նշելով, թե  հայկական կողմը «փորձ է անում մոլորության մեջ  գցել միջազգային հանրությանը»:

«ՀՀ ԱԳՆ-ի՝ 2023 թվականի հունվարի 3-ի հերթական հայտարարությունը Լաչինի ճանապարհին տեղի ունեցած բողոքի ակցիաների վերաբերյալ բացարձակապես անհիմն է և նպատակ ունի մոլորեցնել միջազգային գործընկերներին և արհեստականորեն լարել իրավիճակը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանության մեջ:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը երեկ կրկին հայտարարություն էր տարածել՝ ևս մեկ անգամ միջազգային գործընկերների և ողջ առաջադեմ մարդկության ուշադրությունը հրավիրելով այն փաստին, որ ավելի քան երեք շաբաթ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղը՝ կոպտորեն խախտելով Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը և արգելափակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ողջ աշխարհին կապող կյանքի ճանապարհը։

Հայաստանի արտաքին հարցերով գերատեսչությունն ահազանգում էր, որ արդեն ավելի քան  3 շաբաթ Ադրբեջանն ամբողջ աշխարհի աչքի առջև բռնի տեղահանության է դրդում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ շարունակելով էթնիկ զտումների իր քաղաքականությունը:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…