• 05/01/2023

Ռուսաստանը երկու ամսում կսկսի անօդաչուների դեմ պայքարի նոր սերնդի համակարգերի արտադրությունը. «Ռոստեխ»

Ռուսաստանը երկու ամսում կսկսի անօդաչուների դեմ պայքարի նոր սերնդի համակարգերի արտադրությունը. «Ռոստեխ»

Ռուսաստանը երկու ամսվա ընթացքում կսկսի անօդաչուների դեմ ռադիոէլեկտրոնային պայքարի նոր սերնդի համակարգերի սերիական արտադրությունը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Ռոստեխ» պետական կորպորացիայի մամուլի ծառայությանը։

«1-2 ամսում նախատեսվում է ավարտել պետական փորձարկումները եւ անցնել անօդաչուների դեմ պայքարի համակարգերի սերիական արտադրությանը»,- նշվել է հայտարարությունում։

Բացի այդ,  շարունակվում են «Искандер-М» եւ «Панцирь-С1» համալիրների,  Т-72Б3, Т-72Б3М, Т-80БВМ եւ Т-90М տանկերի մատակարարումները, զորքերը համալրվում են Мста-С, «Малка», «Акация» եւ «Гиацинт-С» ինքնագնաց հրետանային կայանքներով, «Тюльпан» ինքնագնաց ականանետերով, ТОС-1А «Солнцепек» ծանր համակարգերով, ինչպես նաեւ հրետանային հետախուզության, կապի համալիրներով եւ կառավարման մեքենաներով։