- 05/01/2023
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պատերազմ կսկսի 2023թ.-ին. ՆԱՏՕ-ի նախկին հրամանատար
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պատերազմ կսկսի 2023 թվականին. Այս մասին հայտարարել է բրիտանական բանակի նախկին գնդապետ, ՆԱՏՕ-ի նախժկին հրամանատար Համիշ դե Բրետտոն-Գորդոնը։
«Իսկ եթե, օրինակ, Պուտինը ինչ-որ կեղտոտ ռումբ գործարկի: Իսկ եթե Կիևի դեմ Պուտինի երկրորդ հարձակումը հաջողվի: Իսկ եթե ուկրաինացիները հաջողությամբ հարձակվեին Ղրիմի վրա, իսկ Պուտինը էլ ավելի ամրապնդի միջուկային ծրագիրը։ Արևմուտքն իսկապես կարո՞ղ է որևէ պարագայում մի կողմ կանգնել: Մենք պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ. այս տարի սրացումն ավելի քան հավանական է»,- ասաց նա:
Բրիտանացի պաշտոնաթող գնդապետի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի երկրները պետք է Կիևին տրամադրեն բոլոր անհրաժեշտ զենքերը՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար, ինչպես նաև Ռուսաստանին հասկացնեն, թե որտեղ են կարմիր գծերը։