- 05/01/2023
Սպիտակ տունը բացառում է «Աբրամս» տանկերը Ուկրաինա ուղարկելը տեխնիկական պատճառներով. The Washington Post
Սպիտակ տունը բացառում է «Աբրամս» հիմնական մարտական տանկերը Ուկրաինա ուղարկելը տեխնիկական պատճառներով: Այս մասին հայտնել է The Washington Post-ը:
«Նրանք կշռում են 65 տոննա և հենվում են գազատուրբինային շարժիչի վրա, որը վառելիքը սպառում է հսկայական արագությամբ», – անանունության պայմանով հրատարակությանը հայտնել է աղբյուրը: Համեմատության համար նշենք, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող ամենազանգվածային տանկերից մեկը՝ T-72-ը, կշռում է 42 տոննա։ Տանկ «Օպլոտը»՝ 51 տոննա։
Աբրամները նաև «հակված են կոտրվելու և պահանջում են սպասարկման մեծ փորձ», ասվում է հոդվածում: