- 05/01/2023
Ֆրանսիացի քաղաքական գործիչը Կիև տանկեր ուղարկելը խելագարություն է անվանել
Ֆրանսիական «Patriots» շարժման առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն խելագարություն է անվանել AMX-10RC զրահամեքենաներ ուղարկելը Կիև և կոչ է արել դադարեցնել Ուկրաինա փող և զենք ուղարկելը։
«Մակրոնը տանկեր է ուղարկում Զելենսկիին. սա խելագարություն է։ Սա նշանակում է էլ ավելի մերկացնել ֆրանսիական բանակը և ամեն գնով շարունակել պատերազմը։ Մենք պետք է դադարեցնենք փող ու զենք ուղարկել և ձգտենք խաղաղության. Մակրոնն ու ՆԱՏՕ-ն ակնհայտորեն հակառակն են անում»,- գրել է Ֆիլիպոն Twitter-ում: