• 06/01/2023

Ռուսական բանակը զինվում է զանգվածային և էժան գերճշգրիտ ավիառումբերով

Ռուսական բանակը զինվում է զանգվածային և էժան գերճշգրիտ ավիառումբերով

Ըստ փորձագետների, լուսանկարում ներկայացված է ամերիկյան JDAM կառավարվող ավիառումբերի երկար սպասված ռուսական անալոգը: Խոսքը բարձր ճշգրտության զինամթերքի մասին է, որը ստացվում է չկառավարվող ռումբերից՝ վերազինվելով ուղղիչ մոդուլներով։

Այս դեպքում ФАБ-500 ռումբին, որի մեծ քանակություններ կան ռուսական զինանոցում, նույնպես թեւեր են ամրացրել՝ ենթադրելով, որ արտադրանքը կարող է նաև «լողալ» օդում։ Միևնույն ժամանակ, բավականին կոպիտ կատարման բնույթը հուշում է այն մասին, որ զիննզտեսակը դեռ նախատիպային մակարդակում է, թեեւ նախատիպից մասսայական ձեւափոխված տարբերակին անցնելը կարճ ժամանակի խնդիր է։

ФАБ-500-ը դեռ 1950-60-ական թվականներից արտադրության մեջ մտած 500 կիլոգրամ հզորությամբ ավիառումբ է: Այն հզոր զինատեսակ է, սակայն ժամանակակից պատերազմների համար ունի մեկ թերություն: Զինատեսակը նախատեսված է զանգվածային ռմբակոծությունների համար, որի արդյունավետությունը տասնապատիկ անգամ ավելի փոքր է, քան կառավարելի ավիառումբերի դեպքում:

Փորձագետները խոսում են, որ ФАБ-500-ը կառավարելի դարձնելու պարագայում ռուսական օդատիեզերական ուժերը կզինվեն զանգվածային և էժան գերճշգրիտ զենքերով: Ընդ որում, դա հնարավորություն կտա նաեւ խուսափել պահեստներում կուտակված մեծ քանակությամբ հին ավիառումբերի պահպանման կամ ուտիլիզացման մեծ ծախսերից:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…