• 08/01/2023

Արքայազն Հարիի հայտնությունները բրիտանացի զինվորականները դավաճանություն են համարել

Արքայազն Հարիի հայտնությունները բրիտանացի զինվորականները դավաճանություն են համարել

Արքայազն Հարին ենթարկվել է կոշտ քննադատության ինչպես թալիբների, այնպես էլ բրիտանացի զինվորականների կողմից՝ Աֆղանստանում 25 գրոհայինների սպանությունը խոստովանելու համար, ինչը նրա նախկին ընկերներն անվանում են «դավաճանություն», որը կարող է մահափորձ «սադրել»։

Գնդապետ Ռիչարդ Քեմպը, որն ընդունել էր բրիտանական զորքերի հրամանատարությունն Աֆղանստանում 2003թ.՝ մինչ իր պաշտոնաթող լինելը, նրանց մեջ է, ովքեր զգուշանում են, որ «Թալիբանը» եւ նրա ծայրահեղական հետեւորդները կարող են «շահագրգռված լինել սպանել Հարիին», ինչպես նաեւ այլ վետերանների ու գործող զինծառայողների։

Պահեստի գնդապետ Թիմ Քոլինզը Forces News-ին ասել է, որ Հարիի հայտնությունները դավաճանություն են նրա նախկին գործընկերների հանդեպ՝ դրանք համեմատելով թագավորական ընտանիքի դեմ արքայազնի հարձակումների հետ։

«Հիմա Հարին ապստամբել է մյուս ընտանիքի՝ զինվորականների դեմ, որոնք մի ժամանակ ընդունել էին նրան»,- ասել է Քոլինզը։ «Հետաքրքիր է՝ ի՞նչ ճանապարհ է նա ընտրել։ Ի վերջո, ես տեսնում եմ միայն հուսահատություն եւ տառապանք հարստության հետեւից նրա վազքի մեջ, ինչի կարիքը նա չունի, եւ նրա հրաժարումն ընտանիքից եւ ընկերական սիրուց, որոնց կարիքը նա այնքան շատ ունի»։

Մյուս վետերանները, այդ թվում նրանք, ովքեր գովում էին Հարիին, պարզ հասկացրել են, որ նրա վերջին հարձակումները շատ հեռուն են գնացել։ «Սիրում եմ քեզ, արքայազն Հարի, բայց դու պետք է ձայնդ կտրես»,- Թվիթերում գրել է նախկին ծովային հետեւակ Բեն ՄակԲինը, որը կորցրել է ձեռքն ու ոտքը պատերազմում եւ որին Հարին հերոս է անվանել։

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…