- 10/01/2023
Թեհրանի և Բաքվի միջև թյուրըմբռնումը լուծվել է. Իրանի խորհրդարանի նախագահ
Թեհրանի և Բաքվի միջև թյուրըմբռնումը լուծվել է։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է SalamNews-ը, ասել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը՝ Ասիական խորհրդարանների վեհաժողովի 13-րդ նստաշրջանին Թուրքիա կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում։
Մոհամմադ Բեյքեր Ղալիբաֆը, տեղեկացնելով Իրանի Իսլամական Հանրապետության, Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահների եռակողմ հանդիպման մասին, ասել է, որ երեք երկրների միջև քննարկվել են բեռների փոխադրման և տարանցման, ինչպես նաև էներգետիկայի հետ կապված հարցերը։
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք նաև արտգործնախարարների, պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների և պետությունների ղեկավարների մակարդակով եռակողմ հանդիպումներ անցկացնելու մասին։
Նշելով, որ Իրանի և Ադրբեջանի միջև վերջին թյուրիմացությունը հարթվել է, Իրանի խորհրդարանի խոսնակն ասել է, որ ծրագրում է ապագայում այցելել Բաքու։