• 11/01/2023

Արցախում կայունությունն անցնում է Ուկրաինայով

Արցախում կայունությունն անցնում է Ուկրաինայով

Մի­այն այն փաս­տը, որ Ար­ցա­խի շուրջ ի­րա­վի­ճակն այս կար­գի սրվեց (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=245782&l=am), ա­ռաջ ե­կան տա­րաբ­նույթ «Բրյու­սե­լի տար­բե­րակ­ներ», ա­զե­րի­ա­կան հար­ձա­կում­ներ, մի­ջանց­քի շրջա­փա­կում ան­ցած տա­րվա ըն­թաց­քում, երբ ռուս­ներն Ուկ­րա­ի­նա­յում մտան պա­տե­րազ­մի մեջ, ի սկզբա­նե էր հու­շում, որ այս ա­մե­նը փոխ­կա­պակց­ված է: Ա­վե­լին, որ հան­գու­ցա­լու­ծումն Ար­ցա­խում գործ­նա­կա­նում կախ­ված է մեկ գոր­ծըն­թա­ցից՝ ինչ ա­վարտ կու­նե­նա ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մը եւ ինչ ժամ­կետ­նե­րում:

Այս­պի­սով, ինչ է ներ­կա­յումս կա­տար­վում Ուկ­րա­ի­նա­յում: Տե­ւա­կան ժա­մա­նակ, այն բա­նից հե­տո, երբ ռու­սա­կան ու­ժե­րը հետ քաշ­վե­ցին Դնեպ­րի ա­ջափ­նյա հատ­վա­ծից, այդ թվում՝ Խեր­սոն քա­ղա­քից, ռազ­մա­ճա­կա­տը հիմ­նա­կա­նում կա­յուն է՝ փոքր տե­ղա­շար­ժե­րով: Թե ին­չու, կա­րե­լի է հաս­կա­նալ:

Այս­պես, այն հա­մե­մա­տա­բար փոք­րա­քա­նակ ու­ժե­րը եւ տեխ­նի­կա­կան մի­ջոց­նե­րը, ո­րով ռու­սա­կան բա­նա­կը մտավ ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի մեջ, ակն­հայ­տո­րեն ան­բա­վա­րար էր պա­տե­րազ­մում հաղ­թե­լու հա­մար: Ե­թե ռուս­նե­րը գործ ու­նե­նա­յին մի­այն ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կի հետ, ա­պա վա­ղուց էր ա­մեն ինչ վեր­ջա­ցել: Բայց փաս­տը հե­տե­ւյալն է. այն մասշ­տա­բա­յին օգ­նու­թյու­նը, որն Ա­րեւ­մուտ­քից սկսեց հո­սել դե­պի Ուկ­րա­ի­նա, ակն­հայ­տո­րեն այլ ի­րո­ղու­թյուն­ներ ձե­ւա­վո­րե­ց, եւ հի­մա խոս­քը գնում է ողջ ա­րեւմ­տյան աշ­խար­հի հետ ՌԴ-ի պայ­քա­րի մա­սին: Արդ­յուն­քում, Մոսկ­վան պետք է պա­տե­րազ­մին զու­գա­հեռ մի շարք խնդիր­ներ լու­ծեր, ո­րոն­ցով էլ զբաղ­ված էր Խեր­սո­նից նա­հան­ջե­լուց հե­տո:

Ա­ռա­ջի­նը՝ լրա­ցու­ցիչ ու­ժե­րի կու­տա­կումն էր, որն ի­րա­կա­նաց­վեց զո­րա­կո­չի մի­ջո­ցով:

Երկ­րոր­դը՝ տնտե­սու­թյու­նը մա­սամբ ռազ­մա­կան ռել­սե­րի տե­ղա­փո­խումն էր: Այն ի­մաս­տով, որ ու­նե­նա­լով մի շարք ա­ռա­ջա­տար զի­նա­տե­սակ­ներ, ՌԴ-ն չու­ներ դրանց անհ­րա­ժեշտ քա­նա­կու­թյունը:

Եր­րոր­դը՝ Ռու­սաս­տա­նի հա­մար խո­ցե­լի ուղ­ղու­թյան էր վե­րած­վել Բե­լա­ռու­սը, ո­րն ակ­տի­վո­րեն թի­րա­խա­վոր­վում էր Ա­րեւ­մուտ­քի կող­մից: Դրա լու­ծու­մը նույն­պես կախ­ված էր հա­վե­լյալ ու­ժե­րի եւ ժա­մա­նա­կա­կից սպա­ռա­զի­նու­թյան հետ, ո­րը եւս այս մի քա­նի ա­միս­նե­րին ակ­տիվ ըն­թաց­քի մեջ էր:

Սրանց էլ, ինչ խոս­քը, պետք է ա­վե­լաց­նել գլո­բալ եւ ներ­քին քա­ղա­քա­կան մթնո­լոր­տը, տնտե­սու­թյու­նը եւ այլն:

Ա­շուն-ձմե­ռ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը, երբ ուկ­րա­ի­նա­կան ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի գո­տի­նե­րը վե­րած­վել են ան­գամ ծանր զրա­հա­տեխ­նի­կա­յի հա­մար ա­նան­ցա­նե­լի տե­ղան­քի, հենց այդ խնդիր­նե­րի վրա էլ հիմ­նա­կա­նում կենտ­րո­նա­ցած էր Մոսկ­վան: Բայց ա­հա գե­տի­նը սա­ռել է, եւ բո­լոր փոր­ձա­գետ­ներն այն կար­ծի­քին են, որ սկսվե­լու է ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի կտրուկ շի­կա­ցում: Ու հի­մա հար­ցե­րի հար­ցը հե­տե­ւյալն է՝ ինչ­քա­նով են ռուս­նե­րը հասց­րել հա­մալ­րել ու­ժերն ու տեխ­նի­կան, ինչ վի­ճա­կում է ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կը՝ հաշ­վի առ­նե­լով ա­րեւմ­տյան ռազ­մա­կան հոս­քե­րը: Այս ա­մե­նը, հաս­կա­նա­լի է, ռազ­մա­կան գաղտ­նի­ու­թյան տակ է եւ պարզ կդառ­նա մի­այն ռազ­մա­կան գոր­ծո­ղությ­ո­ւննե­րի ըն­թաց­քում: Սա­կայն ո­րո­շա­կի տե­սա­նե­լի փաս­տեր կան:

Այս­պես, ՌԴ-ն այս ողջ ըն­թաց­քում պահ­պա­նում էր ակ­տի­վու­թյու­նը մի քա­նի ա­ռանց­քա­յին ուղ­ղու­թյուն­նե­րում, որ­տեղ փոր­ձում էր «աղալ» ուկ­րա­ի­նա­կան ռե­զերվ­նե­րը: Ըստ ա­մե­նայ­նի, դա բա­վա­կա­նին հա­ջող­վել է, հաշ­վի առ­նե­լով ուկ­րա­ի­նա­կան ու­ժե­րի կո­րուստ­նե­րի մա­սին ա­րեւմ­տյան տվյալ­նե­րը: Մի­ա­ժա­մա­նակ ակն­հայ­տո­րեն ու­ժե­ղաց­վել է բե­լա­ռու­սա­կան ուղ­ղու­թյու­նը, որ­տեղ, ըստ տար­բեր գնա­հա­տում­նե­րի, գոր­ծում է ռուս-բե­լա­ռու­սա­կան մոտ 200 հա­զա­րա­նոց խմբա­վո­րում՝ զին­ված ժա­մա­նա­կա­կից զի­նա­տե­սակ­նե­րով: Դրա­նից զատ, կան նա­եւ գրե­թե պաշ­տո­նա­կան հաս­տա­տում­ներ Բե­լա­ռու­սում տակ­տի­կա­կան մի­ջու­կա­յին զեն­քի տե­ղա­կայ­ման մա­սին: Հա­ջոր­դը, ա­մա­նորյա ու­ղեր­ձում Պու­տի­նը հայ­տա­րա­րեց, որ զո­րա­կոչ­ված­նե­րից մոտ 150 հա­զարն ար­դեն ռազ­մա­կան գո­տում են: Դա նշա­նա­կում է, որ նրանք զին­ված են ժա­մա­նա­կա­կից զի­նա­տե­սակ­նե­րով, եւ մյուս 150 հա­զա­րը եւս սպա­սում է նման զին­ման:

Վեր­ջա­պես, վեր­ջին օ­րե­րին ո­րոշ ա­ռանց­քա­յին ուղ­ղու­թյու­ննե­րում, այդ թվում՝ Բախ­մուտ-Սո­լի­դար ա­մե­նա­թեժ հատ­վա­ծում նկատ­վում է ռու­սա­կան ու­ժե­րի կտրուկ ա­ռաջ­խա­ղա­ցում: Սո­լի­դա­րը գրե­թե գրավ­ված է, ո­րը ռու­սա­կան զոր­քե­րին դուրս է բե­րում Բախ­մու­տի թի­կունք՝ այդ­տե­ղի ողջ ուկ­րա­ի­նա­կան խմբա­վոր­մա­նը շրջա­պա­տե­լու ռիս­կով հան­դերձ: Զու­գա­հե­ռա­բար, կա նա­եւ Բե­լա­ռու­սի ուղ­ղու­թյու­նից Կի­ե­ւին հար­վա­ծե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը, նա­եւ ռու­սա­կան մեծ ու­ժեր կան Զա­պո­րո­ժիե­ի հատ­վա­ծում, որ­տե­ղից եւս կա­րող է մասշ­տա­բա­յին հար­ձա­կում լի­նել:

Ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կը պատ­րա՞ստ է այս ի­րա­վի­ճա­կին, որ­քա­նո՞վ է ռե­զերվ­ներ պա­հել, կբա­վա­րա­րե՞ն դրանք ռու­սա­կան մի­ա­ժա­մա­նա­կյա մի քա­նի ճեղ­քում­նե­րը կա­սեց­նե­լու հա­մար: Ա­հա, հենց այս հար­ցե­րի պա­տաս­խան­ներն էլ կտա Ուկ­րա­ի­նա­յում պա­տե­րազ­մի հե­տա­գա ըն­թաց­քի հնա­րա­վոր պատ­կե­րը:

Մեկ բան է հստակ. կուլ­մի­նա­ցի­ան մոտ է, մի­գու­ցե նա­եւ օ­րե­րի խնդիր:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ