- 12/01/2023
ՌԴ-ն հսկայական խմբավորում է ստեղծել և ընդհանուր հարձակման է պատրաստվում. Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ (Տեսանյութ)
Ռուսաստանը զորքերի հսկայական խմբավորում է ստեղծել և ընդհանուր հարձակման է նախապատրաստվում Ուկրաինայի հետ սահմանի ողջ պարագծով, ներառյալ բելառուսական ուղղությամբ: Այս մասին զգուշացնում է Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն, ով մոբիլիզացվել է Ուկրաինայի զինված ուժեր։
Լուցենկոյի խոսքով՝ ռուսական բանակը փորձելու է կապել Ուկրաինայի զինված ուժերի խմբավորումը Դնեպրի ձախ ափին։
«Սա լոկալ հարձակում չի լինի, օրինակ՝ Բախմուտի կամ Մարինկայի կամ Պոլոգիի վրա։ Նախատեսվում է ընդհանուր հարձակում. Մոբիլիզացվածների թիվը, որը հարյուր հազարավոր է, որոշ փորձագետներ ասում են, որ ոչ թե 250, այլ 500 հազար է, ինչը թույլ է տալիս հսկայական օպերացիա պատրաստել։
Կարծում եմ, որ նրանք կարող են նորից փորձել գնալ բոլոր կողմերից, այդ թվում` Բելառուսից, որպեսզի լարեն մեր բոլոր ուժերը, կապեն նրանց բելառուսա-ուկրաինա-ռուսական սահմանի ողջ երկարությամբ»,- իր մտավախությունները կիսեց Լուցենկոն։