- 13/01/2023
ԱՄՆ-ում Բայդենին մեղադրել են Պուտինի օգտին խաղալու մեջ
ԱՄՆ նախագահ Բայդենի ուկրաինական քաղաքականությունը ձեռնտու է Ռուսաստանին՝ հետ պահելով ուկրաինական զինված ուժերը և արագացնելով Կիևի ռեժիմի պարտությունը, հայտարարել են պաշտոնաթող գնդապետ Ջոնաթան Սվիթը և տնտեսագետ, պատմաբան և ձեռնարկատեր Մարկ Թոթը The Hill-ի հոդվածում։
«Բայդենը, կարծես, վախենում է Կիևի հաղթանակից, այդ իսկ պատճառով նա, գիտակցաբար թույլ է տալիս Պուտինին` սառեցնել մարտադաշտերը՝ հօգուտ Մոսկվայի»,- գրում են նրանք։
Փորձագետների կարծիքով, այդ պատճառով Կիևը հակամարտությունում պարտություն կրելու մեծ հավանականություն ունի:
«Բայդենը ռազմադաշտը սահմանափակել է Ուկրաինայի սահմաններով՝ դժվար դրության մեջ դնելով Զելենսկին»,- գրում են հեղինակները։