• 14/01/2023

Ռուսները պատրա՞ստ են համընդհանուր հարձակման

Ռուսները պատրա՞ստ են համընդհանուր հարձակման

Ա­մեն դեպ­քում, թե ինչ կկա­տար­վի Ար­ցախ-Հա­յաս­տա­նում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=246124&l=am), նո­րից ա­սենք, մե­ծա­պես կախ­ված է այն ի­րա­վի­ճա­կից, ո­րը կստեղծ­վի ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մում: Ռուս­նե­րը կու­նե­նա՞ն ա­ռա­ջըն­թաց, կամ­րապն­դեն նա­եւ դիր­քերն այս­տեղ եւ ողջ աշ­խար­հում: Չե՞ն ու­նե­նա, ստիպ­ված կլի­նեն հետ քաշ­վել, ինչ­պես, օ­րի­նակ, տե­ղի ու­նե­ցավ 1917-18 թվա­կան­նե­րին:

Այս պա­հին, սա­կայն, ռուս­նե­րի հա­մար կար­ծես թե ա­վելի հա­վա­նա­կան են լա­վա­տե­սա­կան սցե­նար­նե­րը: Ա­մեն դեպ­քում, այս օ­րե­րին «տա­րօ­րի­նակ» մթնո­լորտ է տի­րում գո­նե ուկ­րա­ի­նա­կան հրա­պա­րա­կա­յին աղ­բյուր­նե­րի մոտ: Զա­վեշ­տի է նման­վում, սա­կայն ուկ­րա­ի­նա­կան մաս­նա­գի­տա­կան ո­րո­շա­կի աղ­բյուր­նե­րը լրջո­րեն ան­հանգս­տա­ցած են, որ ար­դեն բա­վա­կա­նին ժա­մա­նակ ռուս­նե­րը օ­դա­յին զանգ­վա­ծա­յին հար­ված­ներ չեն ի­րա­կա­նաց­նում: Ու այդ ան­հանգս­տու­թյունն ան­հիմն չէ, եւ աղ­բյուր­նե­րից մե­կը մեկ­նա­բա­նում է այս­պես.

«Ռու­սաս­տանն այս ըն­թաց­քում կա­մի­կա­ձե ա­նօ­դա­չու­նե­րի մեծ պա­շար է ձե­ւա­վո­րել: Ակն­կալ­վում է, որ ռուս­նե­րը կա­րող են կի­րա­ռել դրանց զանգ­վա­ծա­յին եւ մի­ա­ժա­մա­նա­կյա: Դրա­նով լուծ­վում է մի քա­նի խնդիր: Ա­ռա­ջի­նը, ուկ­րա­ի­նա­կան ողջ ՀՕՊ-ն այդ պա­հին կկենտ­րո­նա­նա կա­մի­կա­ձե­նե­րի վրա, ին­չը կբարձ­րաց­նի օգ­տա­գործ­ման ո­րա­կը: Երկ­րոր­դը, մի քա­նի օր շա­րու­նակ ողջ Ուկ­րա­ի­նա­յով մեկ գրե­թե մշտա­կան կդառ­նա ա­հա­զան­գը, ին­չը բա­րո­յա­հո­գե­բանա­կան ծանր հե­տե­ւանք է թող­նե­լու: Եվ, եր­րոր­դը…»:

Ա­հա հենց այդ եր­րորդն էլ ա­մե­նա­է­ա­կանն է: Ուկ­րա­ի­նա­կան աղ­բյուր­նե­րը վստահ են, որ նման օ­դա­յին զանգ­վա­ծա­յին հար­ձա­կում կսկսվի այն պա­հին, երբ զու­գա­հե­ռա­բար հար­ձակ­ման կանց­նի ռու­սա­կան ողջ բա­նա­կը. «Այս մար­տա­վա­րու­թյու­նը կկի­րառ­վի մին­չեւ զանգ­վա­ծա­յին բազ­մա­կողմ հար­ձա­կու­մը կամ դրա հետ մի­ա­ժա­մա­նակ, ո­րի մա­սին հի­մա բո­լո­րը խո­սում են»:

Աղ­բյու­րը նա­եւ մատ­նան­շում է, որ այս օ­րե­րին, բա­ցի Դոն­բա­սի ռազ­մա­ճա­կատ­նե­րից, Ռու­սաս­տա­նը շա­րու­նա­կում է ա­մե­նա­ակ­տիվ տեմ­պե­րով սպա­ռա­զի­նու­թյուն տե­ղա­փո­խել Բե­լա­ռու­սի ուղ­ղու­թյուն: «Բա­ցի այդ, նոր ստո­րա­բա­ժա­նում­ներ են քաշ­վում Բել­գո­րոդ»:

Տրա­մա­բա­նու­թյու­նը սա է. օ­դա­յին ան­նա­խա­դեպ հար­վա­ծա­շա­րե­րը ծայ­րա­հեղ խու­ճապ կա­ռա­ջաց­նեն թի­կունք­նե­րում, այդ թվում` Կիե­ւի հատ­վա­ծում: Ուկ­րա­ի­նա­կան ողջ ՀՕՊ-ը կկենտ­րո­նա­նա դրանց վրա, եւ այդ դեպ­քում ռու­սա­կան ա­վի­ա­ցի­ան եւ հրթիռ­նե­րը կկա­րո­ղա­նան «արդու­կող» ռմբա­կո­ծու­թյան են­թար­կել ցա­մա­քա­յին զոր­քե­րի հար­ձակ­ման ուղ­ղու­թյուն­նե­րը: Իսկ այդ զոր­քե­րը է­ա­պես հա­մալր­ված եւ զին­ված են նո­րա­գույն տեխ­նի­կա­յով եւ ինք­նին ար­դեն իսկ ա­հեղ ուժ են դար­ձել: «Եվ ե­թե նման հար­ձա­կում սկսվի մի քա­նի ուղ­ղու­թյամբ մի­ա­ժա­մա­նակ` ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կին զրկե­լով մա­նեւ­րե­լու ա­մեն մի հնա­րա­վո­րու­թյու­նից, ելքն ար­դեն իսկ կան­խո­րոշ­ված է»,- մտա­հո­գու­թյունն ամ­բող­ջաց­նում է ուկ­րա­ի­նա­կան աղ­բյու­րը:

Ռե­ա՞լ է այս տպա­վո­րու­թյու­նը, ռուս­ներն ի­րոք պատ­րա՞ստ են մասշ­տա­բա­յին հար­ձակ­ման: Հար­ցի պա­տաս­խա­նը, ի­հար­կե, դժվար է մի­ան­շա­նակ տալ, քա­նի որ այն կախ­ված է խիստ ռազ­մա­կան գաղտ­նիք հա­մար­վող տվյալ­նե­րից: Օ­րի­նակ, հայտ­նի է, որ Մոսկ­վան ակ­տի­վո­րեն տնտե­սու­թյու­նը եւս տե­ղա­փո­խում է ռազ­մա­կան ռել­սեր, սա­կայն այս պա­հին ար­դեն կա՞ն անհ­րա­ժեշտ ար­տադ­րա­կան հզո­րու­թյուն­նե­րը, դրանք կա­րո՞ղ են ռազ­մա­ճա­կա­տի պա­հան­ջը­ լի­ո­վին բա­վա­րա­րել, հնա­րա­վոր չէ մի­ան­շա­նակ ա­սել: Կամ, մյուս կող­մից, ի­րա­կա­նում որ­քա­նո՞վ Ուկ­րա­ի­նա­յի հա­մար բա­վա­րար կլի­նի ա­րեւմ­տյան ռազ­մա­կան օգ­նու­թյու­նը, ի՞նչ կար­գի­ ռե­զերվ­ներ է հասց­րել կու­տա­կել:

Սա­կայն ո­րոշ նշան­ներ, որ ռուս­նե­րը կա­րող են անց­նել հար­ձակ­ման, կան: Այն, որ ՌԴ-ն է­ա­պես բարձ­րաց­ներ ռազ­մա­կան գո­տում զոր­քե­րի մի­աս­նա­կան հրա­մա­նա­տա­րու­թյան մա­կար­դա­կը` ընդ­հա­նուր հրա­մա­նա­տար նշա­նա­կե­լով ԳՇ պետ Գե­րա­սի­մո­վին, տե­ղա­կալ­ներ` «Արմա­գե­դո­նի­չի­ն»` գե­նե­րալ Սու­րո­վի­կին, ԳՇ պե­տի տե­ղա­կալ, գե­նե­րալ-գնդա­պետ Քի­մին եւ ՌԴ ցա­մա­քա­յին զոր­քե­րի գլխա­վոր հրա­մա­նա­տար Սա­լյու­կո­վին, կա­րե­լի է նա­եւ ակ­նարկ հա­մա­րել մասշ­տա­բա­յին հար­ձակ­ման մա­սին:

Նա­եւ Սո­լե­դար-Բախ­մու­տի ուղ­ղու­թյամբ ի­րա­վի­ճա­կը կա­րող է նման հար­ձակ­ման նա­խեր­գան­քը լի­նել: Այս ուղ­ղու­թյամբ են քաշ­վում ուկ­րա­ի­նա­կան ռե­զերվ­նե­րը` թու­լաց­նե­լով թի­կուն­քը: Նա­եւ Սո­լի­դա­րի ամ­բող­ջա­կան ա­զա­տագ­րու­մը ռուս­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս օ­պե­րա­տիվ տա­րածք  դուրս բե­րել ռու­սա­կան ու­ժե­րին՝ հնա­րա­վո­րու­թյուն տա­լով հար­վա­ծել Դոն­բա­սի հա­րա­վա­յին թե­ւին, հյու­սի­սին՝ Սլա­վյանսկ-Կրա­մա­տորսկ ուղ­ղու­թյա­նը, Դնեպ­րո­պետ­րովս­կին եւ այլն: Ընդ ո­րում, Սո­լի­դա­րի ա­ղի հան­քե­րը, որ­տեղ ստեղծ­ված է մո­տ 300 կի­լո­մետ­րա­նոց թու­նե­լա­յին ցանց, եւ որն այս օ­րե­րին սկսել են «մաք­րել» ռու­սա­կան ու­ժե­րը, հա­ջո­ղու­թյան դեպ­քում նրանց հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս դուրս գալ ուկ­րա­ինա­կան ու­ժե­րի թի­կունք՝ կոնկ­րետ հատ­ված­նե­րում:

Մյուս կող­մից էլ ա­մե­րի­կյան նո­րըն­տիր Կոնգ­րեսն ար­դեն գոր­ծում է, խոս­նա­կի ա­թո­ռը զբա­ղեց­րած Մակ­կեյ­նը հենց երդմ­նա­կա­լու­թյան օ­րը սպառ­նաց՝ ստու­գել Բայ­դե­նի բո­լոր գոր­ծե­րը, Թրամ­փը կփոր­ձի այդ ա­մե­նը ա­րա­գո­րեն վե­րա­ծել գոր­ծող նա­խա­գա­հի նկատ­մամբ իմ­պիչ­մեն­տի: Կարճ ա­սած, շատ խա­ռը ի­րա­վի­ճակ է, եւ մեծ հարց է, թե այդ ի­րա­վի­ճա­կում Վա­շինգ­տոնն ի՞նչ մասշ­տա­բի օգ­նու­թյուն կկա­րո­ղա­նա ցու­ցա­բե­րել Կի­ե­ւին:

Նաեւ սրան պետք է ավելացնել արեւմտյան երկրներից, այդ թվում՝ Բրիտանիայից պաշտոնմական մակարդակով եկած ահազանգերը, թե՝ իրենց սեփական բանակներն անցած 30 տարիներին, մնալով առանց մրցակցության, վերածվել են մարդկային կուտակումների: Այն է՝ գործնականում չկա ծանր տեխնիկա, այդ թվում՝ տանկեր, եղածը անցած դարի են, որակապես եւ ֆիզիկապես հնացած: Չկա զինամթերք, ու այդ ամենը նորից արտադրելու, քիչ թե շատ պատշաճ տեսքի բերելու համար տարիներ են պետք: Եղածից դեռ մի կերպ մատակարարում են Ուկրաինային՝ նաեւ սեփական ռեզերվները դատարկելով: Ու քանի գնում, վիճակը վատանում է: Բայց  չէ՞ որ ամեն պահի կարող են Ռուսաստանից զատ, գործ ունենալ նաեւ Չինաստանի հետ, Իրանի եւ այլն: Իսկ ի՞նչ կլինի, եթե ԱՄՆ-ում ներքին վիճակը սկսի բարդանալ, եւ Վաշինգտոնն արտաքին մատակարարումների հարցում խնդիրներ ունենա…

Բայց նա­եւ, ե­թե ըն­դու­նենք, որ ռուս­ական տնտե­սու­թյու­նը դեռ պատ­րաստ չէ նման մասշ­տա­բա­յին բե­ռի, առ­կա ծա­վալ­նե­րը պետք է որ հնա­րա­վո­րու­թյուն տան՝ առն­վազն պա­հել ներ­կա ռազ­մա­ճա­կա­տը՝ ստեղ­ծե­լով խո­րը է­շե­լո­նաց­ված պաշտ­պա­նա­կան հա­մա­կարգ: Իսկ այս դեպ­քում խնդիր է ու­նե­նա­լու պաշ­տո­նա­կան Կի­ե­ւը, ո­րի հա­մար ընտ­րա­կան տա­րի է, խոս­տա­ցել են ա­ռա­ջըն­թաց, ե­թե ոչ՝ ներ­քին լուրջ բա­խում­նե­րը կդառ­նան ան­խու­սա­փե­լի:

Կարճ ա­սած, ընդ­հա­նուր առ­մամբ, ռազ­մա­կան ի­րա­վի­ճա­կը ռուս­նե­րի հա­մար բա­րեն­պաստ տպա­վո­րու­թյուն է թող­նում, ո­րը պետք է որ նույն կար­գի է­ֆեկտ ու­նե­նա նա­եւ կով­կա­սյան հար­թա­կում: Չնա­յած, պա­տե­րազ­մում «բա­րեն­պաստ տպա­վո­րու­թյուն» աս­վա­ծը կա­րող է ա­մեն պա­հի էլ փոխ­վել:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ