• 14/01/2023

«ՌԴ ԶՈւ-ն պատրաստում է հերթական «բլիցկրիգը», ավելի մեծ մասշտաբով և ավելի ագրեսիվ». ուկրաինական աղբյուր

«ՌԴ ԶՈւ-ն պատրաստում է հերթական «բլիցկրիգը», ավելի մեծ մասշտաբով և ավելի ագրեսիվ». ուկրաինական աղբյուր

Ուկրաինական միանգամայն արժանահավատ աղբյուրը ռազմաճակատում ստեղծված ներկա իրավիճակի մասին այս կարծիքն է ներկայացրել.

«Մեր աղբյուրը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ամենուր դադար են վերցրել, եւ դա շատ կասկածելի։ Խաղը ներկայումս առաջ է տարվում միայն «Վագներ»-ի ձեռքերով:
Նախագահի աշխատակազմի քարոզիչները բղավում են, որ հրթիռները սպառվել են, ռուսները զինամթերքի ու տեխնիկայի սուր պակաս ունեն։ Սակայն Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի մեր աղբյուրները նշում են, որ արևմտյան հետախուզությունը զգուշացնում է, որ այդ ամենը հիմարություն է, եւ կան բոլոր փաստարկները ենթադրելու, որ ՌԴ ԶՈւ-ն պատրաստում է հերթական «բլիցկրիգը»: Բայց ոչ այնպես, ինչպես 2022 թվականի մարտին փետրվարին, այլ ավելի մեծ մասշտաբով և ավելի ագրեսիվ:

Հետաքրքիր կլինի տեսնել, թե արդյոք Զելենսկին այս անգամ զգուշացնո՞ւմ է խաղաղ բնակիչներին, թե՞ նրանց միայնակ է թողնում պատերազմի հետ՝ երկու կողմերի կրակի գծում»։