- 15/01/2023
Ինչ են քննարկելու ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներւ Մոսկվայում
Մոսկվայում սպասվում է ՌԴ-Իրան-Թուրքիա ԱԳ նախարարների եռակողմ եռակողմ հանդիպում:
Իրանի արտգործնախարարը Մոսկվա կժամանի հունվարի 17-ին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը կքննարկի միջուկային համաձայնագրի շուրջ իրավիճակը, միջազգային հարթակներում երկու երկրների փոխգործակցությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ը, ՇՀԿ-ն, իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում, Անդրկովկասում և Կասպից ծովում:
Իր հերթին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ երեքշաբթի օրը կհանդիպի և կխոսի իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիրաբդոլլահյանի հետ։ Դա նշանակում է, որ Չավուշօղլուն եւս հունվարի 17-ին կգտնվի Մոսկվայում, այսինքն` խոսքը եռակողմ բանակցությունենրի մասին է, որի թեմաներից մեկը կովկասյան ուղղությունն է: