- 15/01/2023
Նեթանյահուի կառավարության հակառակորդները դուրս են եկել Թել Ավիվի փողոցներ
Բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել Իսրայելում: Նեթանյահուի կառավարության հակառակորդները դուրս են եկել Թել Ավիվի փողոցներ:
Ցուցարարները դեմ են երկրի արդարադատության համակարգը արմատապես փոխելու իշխանությունների ծրագրերին։ Իրավական բարեփոխումները ներառում են օրենքների և կառավարության որոշումների արգելափակման Գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում:
Տեղի իրավապահների տվյալներով՝ ցույցի մասնակիցների թիվը հասել է 80 հազարի, իսկ կազմակերպիչները պնդում են, որ փողոց է դուրս եկել առնվազն 100 հազար մարդ։