- 16/01/2023
Ամերիկյան հետախուզության աշխատակիցը հայտնել է Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակի ժամկետը (Տեսանյութ)
Ռուսաստանը զգալի առավելություն ունի ուկրաինական ուժերի նկատմամբ, ինչը թույլ կտա նրան հաղթել այս տարի, կարծում է ԱՄՆ ծովային հետեւակի հետախուզության պաշտոնաթող սպա Սքոթ Ռիտերը։
«Այս տարի Ռուսաստանը կհաղթի: Իհարկե, Ռուսաստանի ղեկավարությունը ժամկետների հարցում պարտավորություններ չի ստանձնում, բայց ես այս մասին խոսում եմ որպես անկախ վերլուծաբան»,- ասաց նա։
Զինվորականների տվյալներով՝ Կիևը հսկայական կորուստներ է կրում անձնակազմի շրջանում։ Նա նաև հավելել է, որ չնայած ՆԱՏՕ-ի սարքավորումների մատակարարմանը, Ուկրաինայի զինված ուժերը ժամանակ չունեն զենքերը փոխարինելու այնքան արագ, որքան դրանք ոչնչացվում են մարտի դաշտերում։
Մանրամասները` տեսանյութում: