• 17/01/2023

Եվրահանձնաժողովի նախագահը խոստացել է Ռուսաստանը տասնամյակներով ռեցեսիայի մեջ գցել

Եվրահանձնաժողովի նախագահը խոստացել է Ռուսաստանը տասնամյակներով ռեցեսիայի մեջ գցել

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խոստացել է Ռուսաստանը տասնամյակներով անկման մեջ գցել:

«Մենք կկիրառենք ամենաուժեղ պատժամիջոցները Ռուսաստանի Դաշնության դեմ, որոնք տասնամյակներ շարունակ ռուսական տնտեսությունը կգցեն ռեցեսիայի մեջ, և նրա արդյունաբերությունը զրկված է ժամանակակից և կարևոր տեխնոլոգիաներից», – ասաց նա:

Ի դեպ, սկսած անցած տարվանից մեկ անգամ չէ, որ արեւմտյան լիդերները խոսել են «ամենաուժեղ», «աննախադեպ», «կործանիչ», «սարսափելի» եւ հազար ու մի այլ վախեցնող անուններով պատժամիջոցներից: Ավելին, հասել են արդեն անգամ ռուս պաշտոնյաների եւ այլ գործիչների երեխաների, հարազատների դեմ պատժամիջոցներ կիրառելուն: Բայց կա այն, ինչ կա: Ու եթե դրանից հետո եվրակաշառակեր Ուրսուլան դեռ «ամենաուժեղ» պատժամիջոցներից  է խոսում, արդեն տարօրինակ  է. պարզապես չկա այլեւս ոչ մի ուղղություն, որտեղ կարող են նոր պատժամիջոցներ կիրառել: