• 17/01/2023

Պետդուման թարմացրել է Ռուսաստանի քարտեզը. ինչ է այն ենթադրում

Պետդուման թարմացրել է Ռուսաստանի քարտեզը. ինչ է այն ենթադրում

Պետդումայում տեղադրված Ռուսաստանի քարտեզի վրա կիրառվել են Ռուսաստանի Դաշնության նոր սահմանները, ներառյալ չորս նոր սուբյեկտներ՝ ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Խերսոնի և Զապորոժեի շրջաններ։

Հետաքրքիր փաստ. նոր քարտեզից հետևում է, որ բոլոր նոր շրջանները ներառված են Ռուսաստանի Դաշնության կազմում վարչական սահմաններում՝ Զապորոժեի եւ Խերսոնի մարզերը՝ մարզկենտրոններով՝ Զապորոժե եւ Խերսոն քաղաքաներով, որոնք այժմ, քարտեզում ներառված որոշ այլ տարածքների հետ, ուկրաինական բանակի վերահսկողության տակ են:

Ավելի վաղ իշխանությունները բաց էին թողել Ռուսաստանի Դաշնության կազմում Զապորոժիեի և Խերսոնի շրջանների սահմանների հարցը՝ հայտարարելով, որ «կշարունակեն խորհրդակցել այդ շրջանների բնակչության հետ»։ Սակայն, երբ այդ տարածքները փաստաց ներառված են ՌԴ գլխավոր քարտեզում, դա մեկ բան  է նշանակում: Այդպիսով ՌԴ-ն պաշտոնապես ֆիքսում է, որ իր տարածքների մի մասը այլ՝ ոչ ռուսական վերահսկողության տակ են: Իսկ նման դեպքում պետությունը պարտավոր է վերականգնել տարածքային ամբողջականությունը ունեցած բոլոր միջոցներով: Եվ երբ այդ փաստը ֆիքսվում է պաշտոնապես, դա նշանակում է նաեւ դիրքորոշում՝ պետությունը ստանձնում է այդ տարածքները վերադարձնելու պարտավորություն: Թե ինչպես, դա  արդեն պետության գործն է, դրա համար ՌԴ  օրենսդրությունը թույլատրում է ընդհյուպ՝ միջուկային զենքի օգտագործում: