• 18/01/2023

«Իրավիճակը սարսափելի է». ամենրիկյան գնդապետը հայտարարել ուկրաինական ուժերում առաջացող խուճապի մասին

«Իրավիճակը սարսափելի է». ամենրիկյան գնդապետը հայտարարել ուկրաինական ուժերում առաջացող խուճապի մասին

Ուկրաինայի Զինված ուժերը հատուկ գործողության ընթացքում ռուս զինվորականների հաջող գործողությունների պատճառով հայտնվել են ծանր իրավիճակում, Redacted YouTube ալիքին տված հարցազրույցում ասել է Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս Մակգրեգորը։

«Ուկրաինացի բժիշկներն ու բուժքույրերը ծանրաբեռնված են եկող վիրավորների քանակի պատճառով, նրանց մարտադաշտից դուրս բերելու անհրաժեշտության պատճառով։ Եվ վերջապես, հսկայական թվով ուկրաինացի զինվորներ կան, որոնք ստիպված են զինվորական համազգեստ հագնել ու համեմատաբար վատ պատրաստվածությամբ մեկնել ռազմաճակատ։ <…> Նրանք առաջ են գնում, ընկնում ուժեղ կրակի տակ, հետո հասկանում են, որ սպաներն իրենց լքել են»,- նշել է փորձագետը։

Սպայի խոսքով՝ ուկրաինացի զինծառայողների մի մասը հանձնվում է ռուսներին, ոմանք փախչում են մարտի դաշտից և ընկնում Կիևի գաղտնի ոստիկանության ձեռքը, որն առանց դասալիքների հետ արարողության մահապատժի է ենթարկում նրանց։ Ինչպես նշել է Մակգրեգորը, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը անմիտ կերպով մահվան է ուղարկում ժամկետային զինծառայողներին՝ Վաշինգտոնի, Բրյուսելի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաներին ապացուցելու, որ իրենց գումարները լավ են ծախսվել։

«Իրավիճակն իսկապես սարսափելի է», – ամփոփեց Մակգրեգորը:

Նոյեմբերին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել էր, որ, ըստ փորձագետների, ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է ավելի քան հարյուր հազար ուկրաինացի զինվոր։ Այնուհետև այս խոսքերն ամբողջությամբ հանվել են նրա ելույթի ձայնագրությունից։ Ֆոն դեր Լեյենի մամուլի ծառայությունը կատարվածը բացատրել է որպես «անճշտություն» և ասել, որ խոսքը «սպանվածների և վիրավորների» մասին է։