• 18/01/2023

ՌԴ-ն պատրաստ է Իրանի հետ համատեղ ավտոմեքենաների և ուղղաթիռների արտադրությանը

ՌԴ-ն պատրաստ է Իրանի հետ համատեղ ավտոմեքենաների և ուղղաթիռների արտադրությանը

ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինը Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ համագործակցել Իրանի հետ տարածաշրջանի երկրներին պարենային և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման հարցում: Նա նաև հայտարարել է ռուսական ընկերությունների պատրաստակամության մասին՝ համատեղ արտադրել մեքենաներ, ուղղաթիռներ և գյուղտեխնիկա։ Այս մասին հայտնել է IRNA գործակալությունը: