• 19/01/2023

«Բախմուտի մսաղացը» գործում է անընդհատ

«Բախմուտի մսաղացը» գործում է անընդհատ

Ուկրաինական աղբյուրն ահա այսպես է ներկայացրել իրավիճակը Արտյոմովսկի (Բախմուտ) ուղղությամբ.
««Բախմուտի մսաղացը» գործում է անընդհատ: Վերջին տվյալներով՝ Բախմուտովի խմբին օգնության հասած ողջ տեխնիկան արդեն խափանվել է։ Օրը Ուկրաինայի զինված ուժերը կորցնում են 3-4 զրահամեքենա և մինչև 20 թեթև զրահապատ պիկապ, ֆուրգոն, բեռնատար։
Կռվում են միայն հետևակով, որը տեղակայվել է բնակելի բարձրահարկ շենքերի և առանձնատների կրակակետերում։ Տրամադրությունն ընկած է, հոգնածությունն ազդում է։ Զինվորները հասկանում են, որ ռուսական ճեղքում է սպասվում, և «կաթսա» է լինելու, որից հետո ոչ ոք իրենց հաստատ չի օգնի։
Նախագահի աշխատակազմը խելագարի պես կառչել է «Բախմուտի բերդից», բայց դրա գինը օրական հարյուրավոր զինվորների կյանք է»։