• 19/01/2023

Ամերիկացի միլիարդատերը կանխատեսում է դոլարի և գլոբալացիայի անկումը

Ամերիկացի միլիարդատերը կանխատեսում է դոլարի և գլոբալացիայի անկումը

«Համաշխարհային ներկա կարգի դարաշրջանը՝ դոլարի գերակայությամբ և տնտեսության մեջ գլոբալիզացիայով, անցնում է: Այժմ հիմնական համաշխարհային տերությունները ձևավորում են իրենց տնտեսական, ֆինանսական և ռազմական բլոկները»,- ասում է Ռեյ Դալիոն՝ Bridgewater Associates աշխարհի խոշորագույն հեջ-ֆոնդի հիմնադիրը` Nikkei Asia-ին տված հարցազրույցում։

Ըստ Դալիոյի, ներկայիս աշխարհակարգն ավելի մեծ չափով է փոխվում, քան Երկրորդ համաշխարհային պատերազմին նախորդող փուլում և դրա ընթացքում, ինչպես նաև, քան հետպատերազմյան շրջանում։

«Մենք յուրաքանչյուր երկրում տեսնում ենք պոպուլիզմի և ազգայնականության աճ՝ նախապատրաստվելով ավելի լուրջ հակամարտությունների», – ասաց նա: