• 19/01/2023

ԱՄՆ-ն Ուկրաինային կփոխանցի մոտ 300 հազար 155 մմ տրամաչափի հրետանային արկ, որոնք պահվում էին Իսրայելի ամերիկյան պահեստներում

ԱՄՆ-ն Ուկրաինային կփոխանցի մոտ 300 հազար 155 մմ տրամաչափի հրետանային արկ, որոնք պահվում էին Իսրայելի ամերիկյան պահեստներում

ԱՄՆ-ն Ուկրաինային կփոխանցի մոտ 300 հազար 155 մմ տրամաչափի հրետանային արկ, որոնք պահվում էին Իսրայելի ամերիկյան պահեստներում։

Վաշինգտոնն ու Թել Ավիվը համապատասխան համաձայնագիր են կնքել անցյալ տարի, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Այս զինամթերքի մոտավորապես կեսն արդեն գտնվում է Եվրոպայում և ակնկալվում է, որ Լեհաստանով կուղևորվի Ուկրաինա։

Իսրայելի նախորդ կառավարությունը դեմ է եղել գործարքին, սակայն նախկին վարչապետ Յաիր Լապիդը հավանություն է տվել այն Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի խնդրանքից հետո՝ «լարվածությունից խուսափելու», ասվում է հոդվածում։

Միաժամանակ նշվում է, որ Թել Ավիվը շարունակում է հավատարիմ մնալ իր դիրքորոշմանը եւ չի պատրաստվում ռազմական օգնություն ցուցաբերել Կիեւին՝ Ռուսաստանի հետ հարաբերություններին չվնասելու համար։