• 19/01/2023

Նախագահ Սին չի պատասխանում Զելենսկու զանգերին

Նախագահ Սին չի պատասխանում Զելենսկու զանգերին

Զելենսկին նամակ է գրել՝ հրավիրելով Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինին բանակցությունների: Նամակը փոխանցվել է Դավոսում չինական պատվիրակությանը, ասել է նրա կինը՝ Օլենա Զելենսկայան։

Սա մեկ բան է հաստատում, որ Զելենսկու զանգերին պաշտոնական Պեկինը չի արձագանքում, ինչի մասին ժամանակին հայտնելու առիթ ունեցել ենք: Կա նաեւ տպավորություն, որ Ուկրաինայում Չինաստանի դեսպանատունը եւս մերժում է պաշտոնական Կիեւին` կապ պահպանել Պեկինի հետ: Հակառակ դեպքում Դավոսում չինական պատվիրակության միջոցոս նախագահ Սիին նամակ ուղարկելը կմնա առանց բացատրության: