- 20/01/2023
Նոր աշխարհը կառուցվում է ոսկու վրա
Բայց իհարկե, Արցախի շուրջ, ասենք նաեւ մեր փոքր եւ մեծ տարածաշրջաններում ներկա գործընթացները (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=246486&l=am) միայն այս կամ այն պետության, ուժի տեղային շահերով չէ, որ պետք է բացատրել: Պայքարը շատ ավելի մասշտաբային է, գլոբալ, եւ հենց այդ խոշոր գործւընթացներից էլ, ի վերջո, ձեւավորվելու են նաեւ տեղային նշանակության լուծումները:
Այս տեսանկյունից, իհարկե, ուշագրավ է տեղեկատվությունն այն մասին, որ. «Աշխարհի կենտրոնական բանկերը ակտիվորեն գնում են ոսկի: 2022թ.-ն այդ առումով ամենաբարձրն էր 1967 թվականից ի վեր»:
Թե ինչու է ոսկին դարձել այդքան փնտրված, հասկանում են բոլորը: Ուրեմն` ինչո՞ւ է ոսկին այդքան փնտրված: Օրերս ներկայացված հերթական վիճակագրական ցուցանիշը շատ բանի մասին է ակնարկում: Այն է` 2022թ.-ի արդյունքով համաշխարհային պարտքը հասել է 305 տրիլիոն դոլարի: Ընդ որում, այդ ցուցանիշի մեջ, երեկվա դրությամբ, ավելի քան 10 տոկոսը` մոտ 31,5 տրիլիոնը ԱՄՆ-ի պետական պարտքն է:
Ի՞նչ ասել է համաշխարհային պարտք, ովքե՞ր են պարտապանները, էլ ավելի կարեւոր է` ովքե՞ր են պարտատերերը: Սրանք հետաքրքիր հարցեր են, բայց` այլ խոսակցության թեմա: Այս պահին ֆիքսենք 305 տրիլիոն դոլար, որը 3 անգամ գերազանցում է համաշխարհային ՀՆԱ-ն: Ընդ որում, վերջին 5 տարում համաշխարհային պարտքն ավելացել է մոտ 30 տոկոսով, ու այն դեպքում, երբ աճի տեմպերը գնալով միայն սրվում են:
Ահա սա է ԱՄՆ-ի եւ ամերիկյան դոլարի ներկայիս գերխնդիրը, եւ ոչ թե Չինաստանը կամ Ռուսաստանը: Այսինքն` կարելի է գնալով արագացող տեմպերով դոլար տպել ու բաժանել վարկերի տեսքով, ու մի քանի տարուց կպարզվի, որ ողջ մարդկությունը պետք է մի 5, ապա` 10 տարի իր ողջ ստեղծածը վճարի, որ այդ պարտքը տա: Այսինքն, որ համաշխարհային ներկա ֆինանսակարգը հասել է իր կուլմինացիոն կետին, դա հասկանում են բոլորը: Նաեւ, որ այդ նույն համաշխարհային ֆինանսական համակարգը գնում է դեպի նոր վերաբեռնում, որի արդյունքում մարդկության գերակշիռ մասը` պետություններ եւ անհատներ կարող է մեկ ակնթարթում կորցնել այն, ինչ ունի:
Իրանական աղբյուրներից մեկը նման կարծիք է ներկայացրել. «Պլանավորողի այս սխեմայում (իսկ դրանք հրեա կաբալիստներն են՝ Սողոմոնի երեքհազարամյա ծրագրի կրողները) նոր դրամավարկային աշխարհում կառավարման գործառույթը լինելու է բանկային ոսկին տնօրինողին: Քանի որ բանկային ոսկու հիմնական պաշարը բերվել է Չինաստանի պաշտպանության տակ (առնվազն 30 000 տոննա), ՉԺՀ-ն կլինի նաեւ կապիտալի կուտակման ասիական ցիկլի առաջատարը: 2020 թվականին Չինաստանն առաջինն էր, որ շրջանառության մեջ մտցրեց պետական կրիպտոյուանը եւ կուլիսների հետեւում աշխարհից պահանջեց այն ճանաչել որպես միջազգային հաշվարկներում վճարման միջոց: Ահա թե որն է Չինաստանի ռազմավարական հարձակման գաղափարի արմատը ազատական շուկան պահողների կոալիցիայի դեմ՝ ԱՄՆ ֆինանսական սպեկուլյանտներին ոչնչացնելու եւ հին դրամական աշխարհի փլուզման հեռանկարով»:
Համաշխարհային պարտքի այդ ահագնացող մակարդակը տանում է ոսկին ժամանակավոր հիմնական արժույթի վերացման գործնականում անշրջելի գործընթացին, դա էն գլխից էր հասկանալի: Ամբողջ հարցն այն է, թե ո՞րն է լինելու վերջակետը, այսինքն այն պահը, երբ դոլարը եւ առհասարակ, ոսկու ապահովվածություն չունեցող ցանկացած դրամական միջոց կկորցնի ամեն մի պահանջարկ: Դատելով այն գործընթացից, այն է` նաեւ յուանը ոսկով ապահովագրելուց, որի մեկնարկը Չինաստանն արդեն տվել է, ֆինալային փուլն արդեն սկսված է:
Ամեն դեպքում, փաստն այն է, որ արդեն անցած տարվանից Չինաստանը եւ Ռուսաստանը դադարեցրել են ոսկու պաշարների մասին տեղեկատվության հրապարակումը: Միայն հայտնի է մեկ փաստ` երկուսն էլ դարձել են պետական պահուստներում ոսկի կուտակող հիմնական երկրները: Այդ չերեւացող գնումները եթե անցած տարի համեմատաբար զսպում են ոսկու գների աճը, անգամ գնանկում առաջ բերեցին, սակայն այս տարեսկզբից սկսած թռիչքային աճ կա: Մեկ ուցիան արդեն անցել է 1900 դոլարի սահմանը եւ ընդհուպ մոտեցել 2000-ին: Միեւնույն ժամանակ փորձագետները կարծում են, որ տարվա ընթացքում ամենահավանական սցենարը կտրուկ թռիչքն է: Օրինակ` Սինգապուրում տեղակայված Swiss Asia Capital-ի գործադիր տնօրեն եւ գլխավոր ներդրումային տնօրեն Յուերգ Կիների գնահատմամբ` հաշվի առնելով բոլոր գործոնները՝ ոսկու գինը կարող է հասնել նույնիսկ 4000 դոլարի: Իսկ սա արդեն էապես գերազանցում է այն մակարդակը, որի պարագայում դոլարի հիպերինֆլյացիայի վտանգը կտրուկ սրվում է: Առավել եւս, երբ դրան զուգահեռ, ԱՄՆ-ն բախվել է պետական պարտքի այնպիսի վտանգավոր մակարդակի, որի արդյունքում միանգամայն իրատեսական է դառնում դեֆոլտը: Եվ ասել, թե այս իրավիճակում ԱՄՆ-ն որեւէ հնարավորություն ունի դոլարային լեռները ոսկու հետ կապելու, միամտություն կլիներ:
Այսպիսով, Վաշինգտոնի համար ելքը մեկն է` ամեն ինչ անել` Ուկրաինայում ռուսներին հաղթելու համար: Կստացվի՞, առաջ չըկնենք, ժամանակը ցույց կտա: Սակայն հեռանկարներն առնվազն տեսանելի չեն:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ